News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանն այսօր՝ մայիսի 28-ին, նշում է Առաջին Հանրապետության օրը:

1918թ. մայիսի 21-ից 29-ը հայկական զինվորական կազմավորումներն ու աշխարհազորը երեք ճակատով դիմակայեցին Արաքսը գետանցած թուրքական բանակին։ Հիմնական խմբավորումը գրավել էր Սարդարապատ կայարանը եւ ծրագրում էր հարձակվել ու գրավել Երեւանը։

Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել սեփական հայրենիքում 9 դար առաջ կորցրած պետականությունը (Կիլիկիայում պետականության անկումից՝ շուրջ 540 տարի անց): 

«Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանավորված` Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»,-հենց այդ ձեւակերպումն է տեղ գտել Հայաստանի Անկախության հռչակագրում:

Անգնահատելի է Հայաստանի Առաջին Հանրապետության դերը պետական կառավարման մարմինների ստեղծման գործում: Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի ագրեսիայի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան։

Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակների հիշատակը, որոնք 1918թ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր:

Մայիսի 28-ին կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված Սարդարապատ տրանսպորտային միջոցների եւ մարդկանց մուտքն արգելված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ