News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարետ Տիգրան Ավինյանը նախօրեին չի այցելել Արտակ Դավթյանի տուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ արձագանքելով  լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությանը, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն:

«Հարցը կուսումնասիրվի, և եթե արտակարգ դրության ռեժիմի խախտում արձանագրվի, ապա խախտողները պատասխանատվություն կկրեն»,- նշեց խոսնակը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հրապարակը» տեսանյութ էր հրապարակել, հայտնելով, որ Արտակ Դավթյանի Բագրևանդում գտնվող առանձնատանը տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը, որին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Այսօր առավոտյան Factor.am-ը հյատնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի առանձնատուն եւ դադարեցնել միջոցառումը:

Արտակ Դավթյանն այսօր հանդես է եկել  պարզաբանմամբ ՝ նշելով․ «Օրենքի առաջ բոլորն են հավասար, եւ եթե ես որեւէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ