News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում մահացել է կորոնավիրուսի եւս 19  վարակակիր: Նախորդ օրը երկրում գրանցվել է վարակվելու 459 նոր դեպք: Ընդհանուր թիվը 19157 է: Նրանցից ապաքինվել է 8266-ը: Անցած 24 ժամում COVID-19-ից մահացել է 10 մարդ,  ընդհանուր թիվը  319 է: Արձանագրվել է մահվան եւս 9 դեպք, երբ մարդկանց մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է:

Հանրության ուշադրության կենտրոնում են նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները: Դատարանի մոտ, որը քննում է նրան կալանավորելու միջնորդությունը, առավոտից դարձյալ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել։ Դատարանի բակում էին նաեւ Ծառուկյանի կողմնակիցները: Նրանք ողջունել են ԲՀԿ առաջնորդին, որը պաշտպանական դիմակը  հագել է դատարանի շենք մուտք գործելիս։

Երեկոյան դուրս գալով դատարանից՝ Ծառուկյանը հայտարարել է, որ պատմության մեջ չկա ընտրակաշառքով մարդ կալանավորելու նախադեպ։ Այս հոդվածով մինչեւ այսօր չի եղել, որ կալանավորելու միջնորդություն ներկայացնեն Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժին, ասել է նա։ Դատարանը որոշումը կկայացնի մինչեւ կիրակի։

Դատարանի բակում ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով իր եւ կուսակից պատգամավորների անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ հրապարակելու «սպառնալիքներին», հույս է հայտնել, որ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի այդ աստիճանի, բայց եթե հանկարծ համարձակվեն իջնել, ապա դա կլինի իրենց մահապատժի դատավճիռը՝ բարոյական, քաղաքական եւ իրավական առումով։ 

Հայոց միացյալ հայրենիքն այսօր ապրում է աննախադեպ անվտանգային մարտահրավերների պայմաններում, առաջին հերթին պայմանավորված կորոնավիրուսի հարուցած անորոշություններով: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իր եւ Հայաստանի վարչապետի համանախագահությամբ մեկնարկած հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:

Ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, երբ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից, նշել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ իր պատմության ողջ ընթացքում, այսինքն՝ վերջին 100 տարում, Ադրբեջանը ենթարկվել է 2 մեծ փորձությունների՝ 1920-ի ապրիլին, երբ կորցրեց 2 տարի առաջ ձեռք բերած պետականությունը, եւ 1993-ի հունիսին, երբ վերստին մոտեցել էր 2 տարի առաջ ձեռք բերված պետականության կորստի եզրագծին:

Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել Մոսկվա մեկնելուց եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի շքերթին մասնակցելուց: Այս մասին նա նամակով տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այցը չեղարկելը Փաշինյանը պայմանավորել է համաճարակային վիճակով:

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ադրբեջանական հերթական կեղծարարությունը: «Youtube»-ում տարածված տեսանյութում Երեւանի կենտրոնում մի կին ռուսերենով ասում է, որ «Երեւանը նախկինում եղել է գյուղանման քաղաք: Այստեղ հայեր գրեթե չեն ապրել»: Պարզվել է, որ տեսագրությունը մոնտաժվել է բնօրինակ այլ տեսագրությունից, որից վերցված են առանձին նախադասություններ եւ միացված իրար, ինչի արդյունքում խեղաթուրվել են զրույցի իմաստը եւ բովանդակությունը:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը փորձում է կեղծիքների միջոցով «մխրճվել» պատմության մեջ, ինչը սակայն չի հաջողվել:

Դատարանում հրապարակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատախազի մեղադրական ճառը։ Մեղադրողը դատարանին միջնորդել է Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Ըստ դատախազի՝ կատարված սպանության փորձը հիմնավորված է։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը լրագրողների համար պարզաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի հարցմանը Վենետիկի հանձնաժողովի պատասխանը, որը վերաբերում է քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի, Վարդեւանյանի բնորոշմամբ, մի քանի ծայրահեղ անհասկանալի դրույթներին:  Վենետիկի հանձնաժողովն, ըստ սահմանադրագետի, արձանագրել է, որ «սահմանադրական կարգի տապալումը» այնպիսի ձեւակերպմամբ, որը կա Հայաստանում՝ «նմանը չունի միջազգային փորձում»:

Ռոբերտ Քոչարյանի գրավը վճարելու գործին մասնակցելու ցանկություն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակվեն առաջիկայում: Այս մասին հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց 2 միլիարդ դրամ գրավով։ Սողոմոնյանը տարակուսանք է հայտնել նախադեպը չունեցող չափի գրավ սահմանելու կապակցությամբ։ Նախկին նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանն էլ հայտնել է, որ ինքն ու քույրը իրենց տները գրավ են դնում գումարը լրացնելու համար

Խիստ մտահոգիչ երևույթ է Վերաքննիչի դատավոր Արսեն Նիկողոսյանի թիրախավորմամբ, խիստ անձնական բնույթի տվյալների օգտագործմամբ, նրան ու նրա մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը: Այս մասին կեսգիշերին ֆեյսբուքում գրել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։  Դա, ըստ նրա,  երկրի արդարադատության համակարգը կործանող երևույթ է, որ արդեն վտանգավոր չափերի է հասնում: Թաթոյանը բացարձակ մերժելի երևույթ է համարում, երբ մանկահասակ երեխայի նկարն օգտագործելով՝ երկրի Հանրային խորհրդի նախագահն անում է այնպիսի գրառում, որով երեխային դարձնում է ատելության թիրախ:

Դատավոր Արսեն Նիկողոսյանը դիմել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ հայտնելով, որ իր երկրորդ նախագահի վերաբերյալ վճռից հետո իր և իր ընտանիքի անդամների հասցեին սոցհարթակում տարածվել են վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ: Դատավոր հրավիրվել է ԲԴԽ, այնուհետեւ որոշել է դիմել ոստիկանություն՝ դիմումը հիմք ընդունելով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Նիկողոսյանին զուգահեռ Ֆեյսբուքում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին հայհոյանքների թիրախ դարձնելու փաստին անդրադարձել է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը: «Հպարտությամբ եմ հետևում մեր օրերի պայծառ գործիչներից մեկի` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փայլուն գործունեությանը: Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում, և փոքրոգի մարդկանց հիվանդ ուղեղներով միտք անգամ չի անցնի, թե կարող են վիրավորել որևէ մեկին»,  «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Վանեցյանը:

Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել: Այս մասին գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով սոցհարթակում դատավոր Նիկողոսյանի դեմ արշավին:  Ի վերջո դատավորն է այն հատուկ մասնագետը, որն ունի այդ գործը քննելու համար անհրաժեշտ հատուկ գիտելիքներ եւ հմտություններ, մինչեւ այս պարզ կանոնը չհասկանանք ու չընդունենք, տարբեր ուժեր դեռ երկար ժամանակ են մեր հասարակությանը մոլորության մեջ պահելու, գրել է Զոհրաբյանը:

Այսօր լուսադեմին՝ վերսկսվել են Խոսրովի անտառի հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր են մեկնել 84 փրկարար ծառայող և արգելոցի 16 աշխատակից։ Երեկ սկսված հրդեհի վայրում պարբերաբար իրականացվում  է օդային հետախուզություն արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։  Նախնական տվյալով՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դամով ու կազմել  479.67 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.06 դրամով ու կազմել  537.81 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.87 դրամով ու կազմել 595.51 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել  6.91 դրամ։

Հանրապետության տարածքում, այդ թվում մայրաքաղաքում, հունիսի 19-ին ու  20-ին կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +32+34:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ