News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Ադրբեջանին զորավարժությունների անցկացման դեպքում ավելի մեծ թափանցիկության կոչ է անում՝ լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելով դրանց չափերի եւ նշանակության մասին: Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Պետքարտուղարության սպառազինությունների վերահսկման ոլորտում համաձայնագրերին եւ պարտավորություններին հետեւելու մասին զեկույցում, հայտնում է Turan-ը:

Պետքարտուղարության զեկույցի համաձայն՝ անցյալ տարվա աշնանը Վաշինգտոնը Բաքվին էր փոխանցել իր մտահոգությունը «խոշորամասշտաբ զորավարժությունների թափանցիկության բացակայության» առիթով:

«Վիեննայի փաստաթղթի № 9/12 որոշմանը համապատասխան անդամ պետությունները պետք է ամեն տարի իրազեկեն ծայրահեղ դեպքում մեկ խոշոր զորավարժության մասին:

Ադրբեջանը զորվարժություններ է անցկացնում, բայց չի իրազեկում տարվա մեջ առնվազն մեկ խոշոր զորավարժության մասին»,- նշված է զեկույցում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքի եւ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ երկրում 2019 թվականի մարտի 11-15-ը անցկացվել են խոշորամասշտաբ զորավարժություններ, որոնց մասնակցել են մինչեւ 10 հազար մարդ, մինչեւ 500 տանկ, զրահատեխնիկա եւ այլ տրանսպորտային միջոցներ, մինչեւ 300 հրթիռահրետանային համակարգեր եւ 20 ռազմական օդանավեր:

Դրանից բացի, Ադրբեջանում 2019 թվականի սեպտեմբերի 16-20-ը անցկացվել են հերթական խոշորամասշտաբ զորավարժությունները մինչեւ 10 հազար մարդու, ավելի քան 100 տանկերի եւ զրահամեքենաների, 120 հրթիռահրետանային համակարգերի եւ 20 ռազմական օդանավերի ու դրոնների մասնակցությամբ:

Երկրի ՊՆ կայքը եւ տեղական մամուլը հայտնել են նաեւ, որ երկրում անցկացվել են Թուրքիայի ԶՈՒ հետ համատեղ «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները 2019 թվականի հունիսի 7-11-ը Նախիջեւանում՝ 5 հազար զինծառայողների, 200 տանկերի եւ այլ զրահատեխնիկայի, մինչեւ 180 ականանետի եւ հրթիռահրետանային համակարգերի, 21 ռազմական օդանավերի ու ուղղաթիռների մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ