News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլում Սուրբ Սոֆիա տաճարի վերափոխումը մզկիթի սպառնում է հետեւանքներով, հայտարարել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը:

Թուրքիայի Գերագույն Վարչական դատարանը՝ Պետական ​​խորհուրդը, հինգշաբթի օրը քննել է Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխման եւ մզկիթի վերածման հարցը: Պետխորհուրդը կարծում է, որ նախագահի հրամանը բավարար է տաճարի կարգավիճակը փոխելու համար: Որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:

«Թուրքիայի Պետական ​​խորհրդի որոշումը խոստանում են պաշտոնապես հրապարակել միայն ժամանակի ընթացքում՝ երկու շաբաթվա ընթացքում, չնայած այն ընդունվել է, ինչպես հաղորդվում են, զարմանալիորեն արագ․ հավանաբար մանրակրկիտ նախապատրաստվել են: Սակայն, ըստ ԶԼՄ-ների, որոշումը վերջնական չէ: Իբր, նախագահը թող ինքը որոշի,  ինչպես ինքը՝ Աթաթուրքը, 1934 թվականին որոշեց տաճարը (այն ժամանակ մզկիթը) դարձնել թանգարան: Խուսափողականորեն եւ իմաստունորեն խուսափեցին անմիջական պատասխանատվությունից»,- «ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է արքեպիսկոպոս Բալաշովի խոսքերը:

Ըստ նրա՝ «պատասխանելու բան կլինի», քանի որ «աշխարհում երկարամյա հավասարակշռությունների ցանկացած «խափանում» միջկրոնական, միջքաղաքակրթական հարաբերություններում հղի է լուրջ եւ դժվարկանխատեսելի հետեւանքներով»:

«Տվյալ դեպքում խոսքն ունիկալ իսկապես համաշխարհային նշանակության հուշարձանի մասին է, եւ այն պարզապես մշակութային եւ պատմական օբյեկտ չէ, այլ՝ սրբավայր միլիոնավոր մարդկանց համար: Չէ որ «Քրիստոսի Մեծ եկեղեցին», ինչպես դարեր շարունակ կոչվել է Սուրբ Սոֆիա եկեղեցին, հազարամյակներ շարունակ Արեւելյան քրիստոնեության հիմնական տաճարն է եղել, եւ՝ ոչ միայն Բյուզանդական կայսրության, այլեւ՝ ամբողջության ուղղափառության»,- նշել է հոգեւորականը:

Նա նաեւ հավելել է, որ «եթե լրագրողների տեղեկությունները ճիշտ են, դատարանը տեղին չի ճանաչել այս օրերին թուրք վարձահրավիրված փորձագետների բազմիցս կրկնվող պնդումները, թե իբր 1934 թվականի հրամանն անվավեր է եւ նույնիսկ համար չունի, իսկ Աթաթուրքի ստորագրությունը, իբր, կեղծ է»:

«Ո՛չ, 1934 թվականի ակտը, կարծես, օրինական է ճանաչվել: Մինչդեռ այն ժամանակակից աշխարհիկ պետության՝ Թուրքիայի Հանրապետության, մտածված եւ ճշգրտված քայլերից մեկն էր: Արժե՞ արդյոք հարվածել այդ ժառանգությանը»,- նշել է ավագ քահանան:

Նա հավելել է, որ Սոֆիայի տաճարում բյուզանդական վարպետների անգին խճանկարներ կան՝ այն սակավաթիվ նմուշները, որ մնացել են «վիթխարի քրիստոնեական կայսրության ցնցող հոյակերտությունից»: Ավագ քահանա Բալաշովի խոսքով՝ այդ կայսրության հոգեւոր ժառանգորդներն են Ռուսիայի ժողովուրդները, որոնք ժամանակին «գերված էին այդ վերերկրային գեղեցկությամբ» եւ քրիստոնեություն են ընդունել այն բանից հետո, երբ Ռուսիայի ապագա Մկրտիչի՝ իշխան Վլադիմիրի դեսպանները Սուրբ Սոֆիայում լինելուց հետո զեկուցել են. «Չգիտենք՝ երկնքո՞ւմ ենք եղել, թե՞ երկրի վրա»:

«Հիմա ի՞նչ է լինելու Քրիստոսի եւ Աստվածամոր հրաշալի պատկերների հետ: Չէ՞ որ մուսուլմաններին արգելված է աղոթել այնտեղ, որտեղ մարդկային պատկերներ կան: Կրկին կրաքարո՞վ կծածկեն: Ասում են՝ այն արդեն պատրաստել են, արդեն նաեւ գորգեր են գնել: Իսկ ի՞նչ կասեն աշխարհի բոլոր երկրներից այցելուները, որոնք երկար կանգնում են այդ պատկերների առջեւ: Ի՞նչ կասի ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որն այդ հուշարձանը մտցրել է համաշխարհային ժառանգության ցանկի մեջ: Նրանց կպատասխանեն, որ դա Թուրքիայի ներքին գո՞րծն է: Պրագմատիկ Թուրքիայի ինչի՞ն է պետք գործել ի վնաս իրեն»,- նշել է Բալաշովը:

Նրա խոսքով՝ հիմա «մնում է հուսալ, որ նախագահ Թայիփ Էրդողանը պետական իմաստնություն կունենա»:

«Եվ աղոթել, թող Աստված նրան օգնի ճիշտ որոշում ընդունել՝ ոչ ի վնաս անձամբ իրեն, թուրք ժողովրդին եւ ամբողջ մարդկությանը: Սոֆիան իրավամբ ամբողջ աշխարհի թանկարժեք սեփականությունն է, եւ հաստատապես ձեզ հետ միասին մեր պատմության եւ մշակույթի անքակտելի մասը»,- եզրափակել է ավագ քահանա Բալաշովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ