News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485.32
EUR
572.14
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի պայպաններում աշխարհի ընկերությունների մեծ մասն անցել է հեռավար աշխատանքի: Համավարակը ցույց տվեց որ աշխատանքի այդպիսի համակարգը հեշտությամբ կարող է շարունակվել նաեւ ապագայում։ Այս ռեժիմի աճող պոպուլյարության պատճառով գիտնականները մի մոդել են ստեղծել, որը պատկերում է, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ մարդիկ, եթե մնացած ամբողջ կյանքը տնից աշխատեն, գրում է Popmech-ը:

Susan-ը հեռավար աշխատակից է, ով տանն է աշխատում  2045 թվականին: Մոդելը ոչ միայն վատ տեսք ունի, ալյեւ, հոգեբանների կարծիքով, նման աշխատակիցը նաեւ էմոցիոնալ խնդիրներ ունի։ Susan-ը ցույց է տալիս մեկուսացված աշխատանքի հետեւանքները, որոնք կարող են տեղի ունենալ մեզ հետ, եթե դրանցից խուսափելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկենք:

Օրվա ընթացքում անընդհատ էկրաններին նայելը կարող է աչքերի թվային լարում կամ համակարգչային համախտանիշ առաջացնել, որը տեղի է ունենում աչքերի կրկնվող շարժումների արդյունքում:

Սա աչքերի չորության, բորբոքման եւ կարմրության է հանգեցնում, ինչպես նաեւ՝ տեսողության գրգռվածության եւ խավարման: Բացի այն, որ աչքերը կարմրում են, ժամանակի ընթացքում այդպիսի կենսապայմանները կարող են նաեւ բացասաբար ազդել տեսողության վրա:

Ֆիզիկական վարժությունների պակասը եւ էկրանի առջեւ շատ ժամանակ անցկացնելը կարող են հանգեցնել հիպերտոֆիզացված պարանոցի գերաճման, կլորացված ուսերի եւ կուզի հանգեցնել, որը զարգանում է ժամանակի ընթացքում:

Ձեռքի եւ դաստակի կրկնվող շարժումներից դրանք կարող են շոգ, ծակծկոցներ, ցավ եւ թուլություն զգալ։ Դեֆորմացիան կարող է զգալիորեն վատթարանալ եւ ի վերջո հանգեցնել մարմնի այլ մասերի խանգարման:

Մասնագետները խորհուրդ են տալիս լավ դիրք պահպանել աշխատավայրում, պարբերաբար դադարներ վերցնել երկարատեւ կամ կրկնվող առաջադրանքներից եւ հետեւել, որպեսզի աշխատատեղը, ստեղնաշարը, մկնիկը եւ էկրանը տեղադրված լինեն այնպես, որպեսզի նվազագույն լարում առաջացնեն:

Աշխատանքն այնպիսի սարքերի հետ, ինչպիսիք են հեռախոսը եւ նոութբուքը, կարող է նպաստել «տեխնիկական պարանոցի» զարգացմանը, ինչը ողնաշարի պարանոցային հատվածի կորացման է հանգեցնում: Դա պայմանավորված է մկանների լարվածությամբ հեռախոսներ, պլանշետներ եւ համակարգիչներ օգտագործելիս, ինչը ցավի է հանգեցնում պարանոցի եւ ուսերի հատվածում եւ շարժումների կաշկանդվածության։

Վիտամին D-ն հիմնականում յուրացվում է արեւի տակ, ուստի ամբողջ օրը փակ տարածքում աշխատելը կարող է դրա անբավարարության հանգեցնել: Սա կարող է հանգեցնել մազաթափության եւ միևնույն ժամանակ դանդաղեցնել նորերի աճը:

D եւ B-12 վիտամինների պակասն արեւի լույսի ազդեցության նվազման պատճառով կարող է գունատ եւ հյուծված մաշկի հանգեցնել։ Դրանից խուսափելու համար կրկին հարկավոր է մաքուր օդի դուրս գալ թանկագին ընդմիջման ժամանակ:

Ինչ վերաբերում է կնճիռներին, ապա, չնայած դա բնական ծերացման գործընթաց է, որոշ սովորություններ, ինչպիսիք են աչքերը  կկոցելն ամբողջ օրը էկրանին նայելիս, կարող են մեծացնել վաղաժամ կնճիռների հայտնվելը։

Մշտական աշխատանքը հեռախոսի եւ համակարգչի հետ կարող է ազդել ձեր արտաքինի եւ հատկապես աչքերի վրա:

Երկար ժամանակն առանց ակտիվության, անընդհատ ուտելը եւ վարժությունների պակասը ժամանակի ընթացքում կարող են մարմնում ավելորդ ճարպի կուտակման հանգեցնել։

Տնից աշխատելը կարող է նշանակել նաեւ այն, որ մոտավորապես ամեն ժամ սառնարանին մոտենալու գայթակղություն է առաջանում։

Տեւական ժամանակ առանց կենդանի շփման մնալը եւ չափից ավելի շատ աշխատանք սթրեսի կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացման հանգեցնել, որը բարձրացնում է արյան ճնշումը եւ բացասական հետեւանքներ է առաջացնում առողջության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆիլիպինների նախագահը ասել է, որ պատրաստ է անձամբ մասնակցել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումներին
Ես կասեմ նախագահ Պուտինին, որ շատ եմ վստահում COVID-ի դեմ պայքարի համար ձեր հետազոտություններին․․․
Բրազիլիայի Պարանա նահանգը COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ
Փաշինյանը խոստովանում է, որ մեր կյանքերի գնով էր որոշել վճարել սեփական իշխանությունը երկարացնելու գինը. Աշոտյան
Սա անմարդկային եւ ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը ոչ միայն բարոյական իրավունք չունի երկիր…
Եթե կորոնավիրուսը հայտնվեր Թայվանում կամ ԱՄՆ-ում, այն կարելի կլիներ հեշտությամբ ոչնչացնել․ ԱՄՆ առողջապահության նախարար
Չինական Կոմունիստական կուսակցությունը հնարավորություն ուներ նախազգուշացնել աշխարհին եւ աշխատել աշխարհի հետ․․․
Թրամփը հայտարարել է, որ Ցզինփինի հետ իր հարաբերությունները վատթարացել են պանդեմիայի պատճառով
Ամերիկան հույս ունի մինչեւ դեկտեմբեր կորոնավիրուսի դեմ հաստատված պատվաստանյութ ստանալ