News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Առնվազն 43 ոստիկան եւ 17 ցուցարար է վիրավորվել Բելգրադում գիշերային անկարգությունների ընթացքում՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի կապակցությամբ մայրաքաղաքում պարետային ժամեր կիրառելու դեմ: Այս մասին չորեքշաբթի RTS ազգային հեռուստատեսության եթերում հայտարարեց մայրաքաղաքային ոստիկանության տնօրեն Վլադիմիր Ռեբիչը:

«Ոստիկանությունը կարողացել է վերահսկողության տակ առնել անկարգությունները, որոնք շարունակվել են մի քանի ժամ։ Լուրջ վնասվածք է ստացել ոստիկանության 43  ծառայող: Վնասվածքներ կան նաեւ ցուցարարների շրջանում․ մեր տվյալներով՝ 17 ցուցարար է վիրավորվել: Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, ինչն անընդունելի է։ Ոստիկանությունն այստեղ է Սերբիայի քաղաքացիների իրավունքներն ու կյանքը պաշտպանելու համար: Ձերբակալվել է 23 խուլիգան»,- ասել է Ռեբիչը:

Ռեբիչը նշել է, որ բողոքի ցույցն ինքնաբուխ էր, ոստիկանությունը պատրաստ չէր իրադարձությունների նման զարգացմանը, ուստի ստիպված էի իրադարձությունների զարգացմանը զուգահեռ ուժեր ներգրավել։ Բողոքի ցույցի կազմակերպիչների ինքնությունը պարզվում է մինչդեռ խորհրդարան ներխուժելու հրահրողները, ըստ Ռեբիչի, նախկին պատգամավորներն ու ընդդիմության ակտիվիստներ Դանիել Կնեժեվիչը եւ Սրջան Նոգոն են, ովքեր օրվա ընթացքում դատարանի առջեւ կկանգնեն։  մեկ օրվա ընթացքում դատարան են բերվելու: «Ոստիկանությունը երկար ժամանակ իրենց զսպված էր պահում, ուժ սկսել են կիրառել միայն այն բանից հետո, երբ ուժ սկսվեց կիրառվել ոստիկանության նկատմամբ, օգտագործվել են քիմիական նյութեր (արցունքաբեր գազ) եւ հեծյալ ոստիկանություն: Հրդեհվել է հինգ ոստիկանական ավտոմեքենա, երեք ձի վիրավորվել է, քաղաքը մեծ վնասներ է կրել»,- ասել է Ռեբիչը՝ նշելով, որ բողոքի ցույցերի մասնակիցների նույնականացումը շարունակվում է, բոլորը պատասխանատվության կենթարկվեն:

Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը խստորեն դատապարտել է գիշերային անկարգությունները Բելգրադում պառլամենտի շենքի առջեւ՝ վստահեցնելով քաղաքացիներին, որ պետությունը կպաշտպանի օրենքի գերակայությունը: «Ես խստագույնս դատապարտում եմ այն ​​քաղաքական գործիչների վանդալիզմը, ովքեր կանգնած են Սերբիայի խորհրդարան ներխուժելու հետեւում, այն պահին, երբ պետությունն ու առողջապահական համակարգը բախվում են կորոնավիրուսի ամենաուժեղ հարվածին համավարակի սկսվելուց ի վեր: Քանի որ նրանք չկարողացան հայտնվել խորհրդարանում ընտրություններից հետո, կրկին ցույց տվեցին իրենց դեմքը՝ քաղաքական միավորներ հավաքելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ ճգնաժամում: Պետությունը եւ դրա բոլոր ինստիտուտները կպաշտպանեն օրենքի գերակայությունը, ինչպես դա արվում է յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում»,- հայտարարել է վարչապետը:

Հաղորդվում է, որ ոչ համակարգային ընդդիմության առաջնորդները եւս փորձել են միանալ բողոքի ցույցերին, սակայն ցուցարարների հետ քաշքշուկից հետո լքել են բողոքի ակցիայի անցկացման վայրը։

Երեքշաբթի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր ուրբաթ երեկոյից մինչեւ երկուշաբթի առավոտ կորոնավիրուսային համավարակի կապակցությամբ մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու մասին: Բելգրադում, որտեղ ամենածանր համաճարակաբանական իրավիճակն է երկրում, արտակարգ իրավիճակ է հայտարարվել կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:

Չորեքշաբթի առավոտից քաղաքում արգելվել են 5 մարդուց ավել կուտակումները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ներկայումս Սերբիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 16 719 է, մահվան դեպքերի թիվն աճել է մինչեւ 330, Սերբիայում համավարակի սկզբից ի վեր թեստավորվել է 455 604 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է սպասել Ռուսաստանի քայլին. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները դուրս եկան Կառավարության շենքից
Ներկայացնելով զրույցի մանրամասները՝ ակցիայի մասնակիցն ասաց՝ հնարավոր է, որ օգոստոսի 15-ից...
Մարդիկ փող չունեն, արդեն փողոցում են քնում. քաղաքացին՝ Բագրատաշենում սպասողների մասին
Մի ամբողջ խումբ, որոնց մեջ են տարեցներ, հղի կանայք, երեխաներ...
Հավաքների հետ կապված չկա քանակի և ժամային սահամանափակում․ Ավինյան
Ավինյանը հավելեց, որ բացօթյա տարածքներում՝ այգիներում և բնության գրկում, դիմակի կրման պարտադիր պայմանը կհանվի ընտանիքի անդամներով հավաքների ժամանակ...
Օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը հանվել է. Ավինյան
Նա մասնավորապես ասաց, որ օտարերկրացիները ևս նախնական որոշման համաձայն, կբուժվեն անվճար...
Մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք. Սասուն Միքայելյանն առաջարկում է թույլ տալ մարդկանց 60 հոգանոց հարսանիքների անել
Պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հետագա հնարավոր փոփոխությունները կախված են լինելու համաճարակային իրավիճակից, եթե դրական տենդենցը լինի, միգուցե հաջորդ քայլով...
Եթե մեր խնդիրը այսօր չլուծեն, մենք վաղը ճամպրուկներով գալու ենք Կառավարության շենքի մոտ. ցուցարարներ
Ամուսինս ինսուլտ է տարել և չի կարող ինքը վերադառնալ Հայաստան...