News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովի արեւելյան մասում սեպտեմբերի 1-2-ը անցկացվելիք զորավարժությունների մասին, որը վերջինն է մի շարք վարժանքների շարքում, որոնք մեծացրել են լարվածությունը Հունաստանի հետ հարաբերություններում:

Հայտարարությունն արվել է մի քանի ժամ առաջ այն բանից, երբ Հունաստանի խորհրդարանը պետք է վավերացնի Եգիպտոսի հետ համաձայնագիրը, որը որոշում է երկու երկրների միջեւ ծովային սահմանները, ինչը Թուրքիան համարում է վիրավորանք:

Հունաստանը եւ Թուրքիան վեճի մեջ են ներքաշվել Միջերկրական ծովի արեւելյան ջրերի վերահսկողության հարցում, որը սրվել էր այն բանից հետո, երբ Անկարան այս ամիս սեյսմոհետախուզական նավ էր ուղարկել վիճելի տարածք, ինչը Աթենքը որակել է որպես անօրինական:

Հինգշաբթի օրը Թուրքիայի նավատորմը հայտարարել է հրետանային կրակոցներով զորավարժությունների մասին, որը տեղի կունենա Միջերկրական ծովի արեւելքում՝ Կիպրոսի հյուսիս-արեւելքում գտնվող Իսկենդերունի ափին: Նա նաեւ մինչեւ սեպտեմբերի 1-ը երկարաձգել է Կիպրոսի հարավ-արեւմուտքում գտնվող իր Oruc Reis հետազոտական նավի աշխատանքը:

Չորեքշաբթի օրը Ֆրանսիան հայտարարել էր, որ կմիանա Միջերկրական ծովի արեւելքում Իտալիայի, Հունաստանի եւ Կիպրոսի զորավարժություններին:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ Ֆրանսիական ռազմական ինքնաթիռների տեղակայումը Կիպրոսում խախտում է Բրիտանիայից անկախացումից հետո կղզին վերահսկելու եւ կառավարելու 1960 թվականի պայմանագիրը:

Աքսոյը նշել է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը Հունաստանին եւ Կիպրոսին հրահրում է տարածաշրջանում լարվածության հետագա աճի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ