News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության անդամները առաջարկում են մեր արժեքների պաշտպանության համար մի շարք օրենքներ մշակել եւ ընդունել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա պարզաբանեց, որ ըստ Ստամբուլի կոնվենցիայի՝ ընտանիքն ու զույգը, ըստ էության, հավասարեցվում են: «Ինչ վերաբերում է Լանզարոտեի կոնվենցիային, ապա այստեղ եւս կան սպառնալիքներ, օրինակ՝ կրտսեր եւ միջին դասարանների աշակերտների համար սեռական կրթության համակարգի ներդրումը:

«Մենք առաջարկում ենք սեռական դաստիարակության արգելք մինչեւ 12 տարեկանների համար, իսկ եթե որոշում է ընդունվում այդ նորման թույլատրել 13 տարեկանների համար, ապա պարտադիր պետք է հասարակական քննարկումներ անցկացվեն: Բացի այդ, մենք դեմ ենք նորմային, ըստ որի՝ Հայ առաքելական եկեղեցին կարող է սնանկ հայտարարվել եւ լուծարվել: Մենք նաեւ ձգտում ենք, որպեսզի արգելվի երկու տղամարդկանց կամ երկու կանանց կամ էլ սեռափոխված մարդկանց միջեւ ամուսնությունը, ինչպես նաեւ նշված մարդկանց կողմից երեխա որդեգրելը: Նման ռիսկեր կան, քանի որ կարող են փորձեր արվել վավերացնելու կոնվենցիան, որն ընդունվեց Հայաստանում 2008 թվականին»,-նշեց Զոհրաբյանը: Նա նշեց, որ ըստ օրինագծի՝ առաջարկվում է արգելել ազգային հերոսների, սրբերի անվան օգտագործումը կոմերցիոն ոլորտում, ինչպես նաեւ արգելել դրանց դիսկրեդիտացիան ցանկացած ոլորտում: «Քանի որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվեի անցկացումն արգելվում է, նախաձեռնող խումբը կդիմի ստորագրահավաքի միջոցին»,-հավելեց նա:

նա նկատեց, որ փաստարկները, որոնք հնչեցնում է ընդդիմությունը, չեն վերլուծվում եւ քննադատվում են: «Վստահ եմ, որ այդ նախաձեռնության անդամները կարող են որոշ խմբերի կողմից թիրախ դառնալ: Դրան մենք եւս պատրաստ ենք: Միեւնույն ժամանակ, մենք բաց ենք բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության համար»,-եզրափակեց Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ