News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Պատերազմի 5-րդ օրն արդեն Արցախում 1500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք իզոլացվել են տարբեր տեղ, որ չվերադառնան Հայաստան ու խուճապ չառաջացնեն»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ այդ իրավիճակը առաջացել է երկրի վարչապետի կողմից պատերազմի երրորդ օրը լրահամալրումը դադարեցնելու եւ  կամավորականներին առաջնագիծ ուղարկելու հրամանի հետեւանքով, ինչը Մովսես Հակոբյանը հանցագործություն է համարում։

«Նրանց կերակրել են մեր բանակի սննդով, եւ մեր հարգարժան գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գնդապետ Բալասանյանը, գեներալ Ալեքսանյանը եւ էլի շատերը նրան հետ բացատրական աշխատանք են տարել, որ մի մասին հետ վերադարձնենք բանակի շարքերը»,- նշեց նա։

Մովսես Հակոբյանի խոսքով՝   փախել են կամավորականներ, չի բացառվում՝ նաեւ կցագրված անձնակզմից։

«Սկիզբը դրել են կամավորականները, իսկ այնտեղ չես կարող տարբերել կամավորականին եւ կցագրված անձնակզմին. այսինքն գումարվել է կցագրված անձնակազմը: Պատերազմի ժամանակ հրամանատարը նայում է առաջ, ոչ թե թիկունք. ում հարցնում ես՝ կամավորականներ են, բայց ես վստահ եմ, որ նրանց մի մասը, գուցե մեծ մասը ոչ կամավորականներ են, որոնք օգտվելով առիթից իրենք էլ են նույնը արել»,-

Մովսես Հակոբյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անհաջողությունները եղել են աջ եւ ձախ թեւերում:

«Ղարաբաղի բանակի լրահամալրումն իրականացնում է պաշտպանական շրջանների շրջանները՝ ըստ իրենց ուղղության զորամասերի, ընդ որում այնպես է բաժանված, որ կցագրված անձնակազմի 50 տոկոսը լինի Հայաստանից, 50 տոկոսը՝ Արցախից: Մենք ունեցել ենք պրոբլեմ աջ թեւում, որտեղ բնակչություն չունենք, եւ ձախ թեւում, որտեղ բնակչություն չունենք: Ո՞վքեր պետք է համալրեն այդ հատվածները. Ղարաբաղի հատվածից Ստեփանակերտը, որը ամսի 30-ի դրությամբ լրահամալրումն իրականացրած է եղել ընդամենը 32 տոկոսով, մնացածը Հայաստանի հատվածից, որը եւս համալրված չի եղել:

Եթե նայում եք, մինչեւ 3-րդ օրը մենք որեւէ տեղ զիջում չենք ունեցել: Բանակը, որ կանգնած է եղել առաջնագծում մինչեւ իրենց մարտունակությունը կորցնելը դուրս չեն եկել իրենց խրամատից: Նրանք մարտնչել են մինչեւ վերջ այդ բնագծում: Չենք ունեցել մարդիկ, որոնք պետք է լրահամալրեն իրենց տեղերը: չենք ունեցել ստորաբաժանումներ, որոնք պետք է գային, իրենց փոխարինեին եւ հակառակորդը մխրճվել է»,- նշեց նա։

Երրորդ օրը վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը, ինչը հանցագործություն է․ Մովսես Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ