News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 4-ին Ֆրանսիան հայտարարել է «Գորշ գայլեր» անունով հայտնի ծայրահեղ ազգայնական խմբավորման գործունեությունն արգելելու մասին: Այդ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 30-ին Լիոնում կատաղի ցույցերից հետո, երբ թուրք ազգայնականները բախվել էին հայամետ ներկայացուցիչների հետ քաղաքի արվարձաններում, որտեղ նկատվել էր գայլի թաթը՝ «Գորշ գայլերի» խորհրդանիշը, գրում է հոդվածի հեղինակ Նիկոլաս Մորգան-ը:

Նա նաեւ հիշատակել է վանդալիզմի գործողության մասին, որը կատարվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի նկատմամբ:

«Բեռլինում միջտարածաշրջանային հետազոտությունների ֆորումի հետազոտող, դոկտոր Եքթան Թուրքիլմազը նշում է, որ «Գորշ գայլերն» անկասկած նոր կառուցվածք ունեն: Իրականում, վերջին տարիներին այն վերածվել է Թուրքիայի կառավարության գաղտնի ձեռքի՝ հեռվանալով իրենց արմատներից՝ որպես ծայրահեղ ազգայնական երիտասարդական կազմակերպություն:

Մեզ պետք է վերադառնալ 1960-70-ականների Թուրքիա, որպեսզի հասկանանք այդ խմբավորումը»,-նշել է դոկտոր Թուրքիլմազը հարցազրույցում:

Նա պատմել է «Գորշ գայլերի» կապի մասին ամբողջ Թուրքիայի հանցավոր աշխարհի հետ դրա ստեղծման պահից ի վեր՝ որպես Ազգային շարժման կուսակցության երիտասարդական թեւ:

Նրա խոսքով՝ նույնքան վիճելի էին նաեւ «Գորշ գայլերի» հարաբերությունները Թուրքիայի կառավարության հետ:

Մասնավորապես, 1970-ականներին երկրի կառավարությունը բազմիցս մեղադրվել է այդ խմբավորումն իրենց ընդդիմադիրների եւ հակառակորղների վրա հարձակվելու նպատակով անգամ այն ժամանակ, երբ արգելվել էր Ազգային շարժման կուսակցությունը երկրում ռազմական հեղաշրջման օրերին:

«Խմբավորման որոշ անդամներ կապված են թուրքական հետախուզության հետ: Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ»,-ընդգծել է Թուրքիլմազը:

Այդ առնչությամբ թուրք փորձագետը նշում է 1997 թվականին Սուսուրլուքում ավտովթարը, որի զոհերն էին մի քանի թուրք պաշտոնյաներ՝ ներառյալ «Գորշ գայլերի» առաջնորդներից մեկը: Տեղի ունեցածն առաջացրել էր սկանդալ երկրում, եւ Թուրքիայի խորհրդարանը սկսել էր հետաքննություն, որի արդյունքում պարզվել էր, որ նախկինում խմբավորումն աջակցություն էր ցուցաբերել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը:

Ընդ որում՝ երկրի Արդարություն եւ զարգացում կուսակցությունը հերքում է անգամ «Գորշ գայլեր» խմբավորման գոյությունը:

Որոշ առումով «Գորշ գայլեր» խմբավորումը, հավանաբար, վերածվել է ամբողջ Եվրոպայում թուրքական ազդեցության ցանցի հերթական ճյուղի: Եվրոպական հետախուզական ծառայությունները նշել են այդ խմբավորումը՝ որպես անհանգստության առիթ՝ հատկապես հաշվի առնելով դրա մասնակցությունը թուրքամետ ցուցարարների ներկայությամբ դաժան հանրահավաքներում:

Թուրքիլմազի խոսքով՝ «Գորշ գայլերը» ներկա են Եվրոպայում 1970-ական թվականներից:

Նա պնդում է, որ խմբավորումը «զինված է» Անկարայի «թշնամիների» դեմ, ինչպիսիք են Քրդական բանվորական կուսակցությունը կամ Ֆեթուլլահ Գյուլենի հետնորդները, որին Էրդողանը պատասխանատու է համարում 2016 թվականին անհաջող հեղաշրջման փորձի համար:

Փորձագետի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ խմբավորումը մոբիլիզացրել է Եվրոպայում իր անդամներին քաղաքական գործողությունների պատճառով:

Այդ կապակցությամբ նա հղում է անում Եվրոպայում թուրքամետ կուսակցություններին, մասնավորապես, Նիդերլանդներում «Denk» կուսակցություն եւ Գերմանիայում «Turk Federasyon»-ը, որոնք կապ ունեն թուրքական կառավարական մարմինների, մասնավորապես, «Diyanet»-ի հետ:

«Թուրքական քաղաքականությունը դառնում է առավել ծայրահեղական, առավել ագրեսիվ ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ արտասահմանում»,-նշում է թուրք փորձագետը:

Նրա խոսքով՝ այդ թուրքական ցանցը հայտնի է եվրոպական կառավարություններին, եւ պետություններն այդ խնդրի լուծման հարցում իրենց ավելի պատրաստված են զգում, քան նախկինում:

Նա նաեւ նշել է քուրդ-ավստրիացի քաղաքական գործիչ Բերիվան Ասլանին սպանելու թուրքական հետախուզության վերջին փորձը, որը Եվրոպայում այդ կազմակերպության վտանգի եւս մեկ ապացույց է:

«Գորշ գայլերի» դեմ գործողությունները խորհրդանշական ակտ են այդ սպառնալիքի դեմ: Օրինակ, Ավստրիան արգելեց այդ խմբավորման հետ կապված հրավառությունները, եւ այն բանից հետո, երբ Փարիզը նրան օրենքից դուրս հայտարարեց, Գերմանիայում քաղաքական գործիչները որոշեցին հետեւել Փարիզի օրինակին:

Թուրքիան յուրաքանչյուր նման քայլ խտարականություն, իսլամաֆոբիա է անվանում:

Թուրքիլմազի կարծիքով՝ ներկայիս վիճակը կարող է էլ ավելի խորացնել Եվրոպայում բանավեճերն այն մասին, թե ինչպես պետք է հարթել պառակտումն իր պետությունների եւ մուսուլմանական բնակչության միջեւ:

«Դա լուրջ եւ իրական խնդիր է Եվրոպայում: Եվրոպացի առաջնորդները լուծում են ոչ միայն այդ խմբավորումների հարցը, այլ նաեւ այն, թե ինչպիսի Եվրոպա են նրանք ցանկանում տեսնել»,-եզրափակել է Թուրքիլմազը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ