News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Թուրքական ինքնությունը վիրավորելու համար» Գերմանիայի քաղաքացուն սպառնում է երկու տարվա ազատազրկում: Ըստ Sözcü-ի՝ 63-ամյա գերմանացի ատամնաբույժ Քրիստիան Բ.-ն թուրքի հետ ունեցած վիճաբանությունից հետո ձերբակալվել է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը խախտելու համար:

«Ահա թե ինչպիսին եք դուք, թուրքեր: Սա ոչ մի դեպքում չի կարելի համարել ժողովրդավարական երկիր»,- ասել է ատամնաբույժը Թուրքիայի քաղաքացուն՝ Անթալիայի օդանավակայանի ուղեբեռի հոսքի մոտ վիճաբանության ժամանակ:

Վերջինս բողոք է ներկայացրել թուրքական ոստիկանություն՝ պաշտոնատար անձանց ներկայացնելով վիճաբանության տեսանյութը: Ձերբակալությունից անմիջապես հետո Քրիստիան Բ.-ն ազատ է արձակվել, սակայն մինչեւ դատը առգրավել են նրա անձնագիրն ու մյուս փաստաթղթերը:

Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածն արգելում է «վիրավորել Թուրքիային, թուրք ազգին, թուրքական պետական հաստատություններին կամ թուրքիայի ազգային հերոսներին»:

Հանցագործությունը պատժվում է մինչեւ երկու տարի ազատազրկմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ