News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգությամբ ադրբեջանցի Իրինա Մալյարովայի սպանության համար դեպքից 5 տարի անց մեղադրանք է առաջադրվել ազգությամբ հայ Անդրանիկ Մարտիրոսյանին։

2015 թվականի հոկտեմբերի 10-ին, Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Տոսնոյի շրջանում անձնական խնդիրների պատճառով վեճի ընթացքում Իրինա Մալյարովային դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով նրա մարմնի տարբեր մասերին բութ առարկայով՝ պտուտակահանով եւ էլեկտրաշոկային զենքով բազմաթիվ հարվածներ է հասցվել, ինչի հետեւանքով կինը մահացել է։

Քրեական գործն արդեն դատարանում է, Անդրանիկ Մարտիրոսյանն 5 ամիս է՝ կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։

NEWS.am-ը զրուցել է Անդրանիկ Մարտիրոսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանի հետ, որը պատմեց դեպքի մանրամասները։

«Անդրանիկ Մարտիրոսյանը մեկնել էր արտագնա աշխատանքի։ Ադրբեջանցի կինը շինարարական գործի պատվեր է տվել իրեն, հայ տղամարդը կատարել է աշխատանքները։ Ահռելի աշխատանքը կատարելուց հետո, ադրբեջանցին հրաժարվել է գումարը տալ, այդ հարցով պարբերաբար հանդիպել են, քննարկել։ Այդ օրն էլ հանդիպել են, որ խոսեն, արդեն համբերության բաժակը լցված է եղել, խոսակցությանը ներկա են եղել նաեւ ադրբեջանցի տղաներ»,- պատմեց Գեւորգյանը։

Պաշտպանն ասաց, որ այդ խոսակցության ընթացքում ադրբեջանցի տղաները հստակ ասել են՝ գումարը չեն տալու. «Ու ձեռքը տարել են ատրճանակին։ Պաշտպանյալս զգալով վտանգը՝ նախապես իր հետ պտուտակահան էր վերցրել։ Նա ասում է՝ պտուտակահանն այդ պահին վերցրի ձեռքս ու հարվածեցի, ուզում էի հարվածել զինված անձին, սակայն կպել է քրեական գործով տուժողի գլխին։ Պաշտպանյալս այդ պահին փորձել է փախչել ու կրակել են կոշիկին»։

Գոռ Գեւորգյանը պատմեց, որ այդ միջադեպից հետո իր պաշտպանյալը վերադարձել է Հայաստան. «Նա ասում է՝ ես այնտեղ արդեն զգում էի վենդետայի հնարավորություն»։

Պաշտպանի խոսքով՝ սա առեղծվածային սպանություն է, որովհետեւ գործ ունեն մի սպանության հետ, որում դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ մարմնի տարբեր մասերին եղել են մարմնական վնասվածքներ՝ բութ առարկայով, էլեկտրաշոկով. դեպքից երկու օր անց էլ աղբանոցից հայտնաբերվել է այդ կնոջ դին։

Նա նշեց, որ այդ քրեական գործով չկան վկաներ. «Բոլորը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում»։

Գեւորգյանը շեշտեց, որ իր պաշտպանյալը 5 տարի մնալով ազատության մեջ հակաիրավական որեւէ գործողություն չի արել, որը, ըստ պաշտպանի, պետք է հիմք հանդիսանար՝ խափանման միջոցի փոփոխման համար։

NEWS.am-ը զրուցեց նաեւ Անդրանիկ Մարտիրոսյանի հարազատներից մեկի հետ, որը պատմեց՝ Մարտիրոսյանը երկրապահ է, պատերազմի օրերին դիմում է գրել՝ ռազմաճակատ մեկնելու համար, առաջարկել է գրավ, ինչը, սակայն, չի հաջողվել. գործընթացը ձգձգվել է, պատերազմն էլ ավարտվել։

«Դիմել ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին, ԱԺ պատգամավորներին, սակայն որեւէ արձագանք չի եղել»,- նշեց նրա հարազատը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ