Լատվիայում երկարաձգել են արտակարգ դրության ռեժիմն ու պարեկային ժամ սահմանել Ամանորին: Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 7-ը: Նման որոշում է կայացվել արտահերթ նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կառավարության որոշման համաձայն՝ երկրի բոլոր բնակիչները պետք է մնան տանը դեկտեմբերի 30-ից հունվարի 4-ը ժամը 22:00-ից 05:00-ն, ինչպես նաեւ հունվարի 8-ին եւ 9-ին: Նշվում է, որ կորոնավիրուսը երկրում շարունակում է տարածվել: