«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն այս պահին Ազգային ժողովում հանդիպում են Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանի հետ։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն ընտրվել է ՀՀ վճռաբեկ  դատարանի նախագահի թեկնածու:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահը Երվանդ Խունդկարյանն էր, որը, ընտրվելով Սահմանադրական դատարանի դատավոր, թողել է այս պաշտոնը։