News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողով է այցելել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը բավական երկար ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգությանհարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որն ավելի շուտ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակից դուրս եկավ:

Այդտեղից դուրս գալուց հետո լրագրողները փորձել են մոտենալ եւ հարցեր հղել նախարարին, սակայն նա սենյակից դուրս գալուց անմիջապես հետո, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մտավ վերելակ՝ մեկ հարկ ներքեւ իջնելու, այնուհետեւ ճանապարհն աստիճաններով իջնելու համար, սակայն լրագրողներին տեսնելուց հետո վերելակից դուրս չեկավ, իսկ արդեն ներքեւում դուրս գալուց անմիջապես հետո նստեց մեքենան:

Լրագրողները խնդրեցին մեկ րոպե տրամադրել հարցերին պատասխանելու համար, սակայն վերջինս լրագրողների խնդրանքը թողեց անարձագանք, նստեց մեքենան եւ հեռացավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ