News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիտվան COVID-19-ի դեմ պատվաստանյութի բավարար չափաբաժիններ կստանա, որպեսզի մինչեւ հուլիսի սկիզբը պատվաստի բնակչության 70%-ին, ինչը կապահովի կոլեկտիվ իմունիտետը: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, հայտնում է Reuters-ը:

«Մենք Եվրահանձնաժողովի նախագահից հավաստիացումներ ենք ստացել, որ Լիտվան մինչեւ ամառվա սկիզբը կկարողանա պատվաստել բնակչության 70%-ին, քանի որ առաջին եւ երկրորդ եռամսյակների ընթացքում մենք կստանանք 4 միլիոն պատվաստանյութ»,- ասել է Նաուսեդան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ վիրուսի փոխանցումը կանխելու համար անհրաժեշտ է պատվաստել բնակչության 60-70%-ին:

Սակայն կոլեկտիվ իմունիտետի գաղափարը հղի է վերապահումներով եւ մեծ պահանջներով այն բանի հանդեպ, թե որ պատվաստանյութերը կարող են կանխել վիրուսի տարածումը, եւ որոշ փորձագետներ կարծում են, որ նման սպասումները չեն համապատասխանում իրականությանը:

Փորձագետները մատնանշում են տարբեր գործոններ, ինչպիսիք են վիրուսի տարածման արագությունը, փոխանցումը դադարեցնելու կամ պարզապես մարդկանց հիվանդությունը կանխելու պատվաստանյութի կարողությունը:

Նաուսեդան ասել է, որ 2,8 միլիոն բնակչությամբ Լիտվայում մինչ փետրվար հարկ կլինի պատվաստել օրական 10 000 մարդու, իսկ մինչեւ ապրիլ՝ օրական մինչեւ 35 000 մարդու՝ հուլիս ամսվա նպատակային ցուցանիշին հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ