News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում կորոնավիուսի դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոն ցուցանիշ, հաղորդում է AFP-ը:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ գրեթե 270 մլն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է վարակման 1 012 350 դեպք եւ մոտ 29 000 մահվան դեպք: Սակայն թեստավորման ցածր ցուցանիշները ցույց են տալիս, որ ճգնաժամն էլ ավելի լուրջ է, քան ենթադրում են այդ թվերը:

Առողջապահական ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ որոշ հիվանդանոցներ կոլապսի շեմին են, քանի որ ծանրաբեռնված են պացիենտներով:

Անկախ հետազոտողների տվյալներով՝ վիրուսը սպանել է ավելի քան 600 բժիշկների, բուժքույրերի եւ այլ բուժաշխատողների:

Ինդոնեզիայի կառավարությունը խիստ քննադատության է ենթարկվել, որ սկզբնապես նվազեցրել է պանդեմիայի նշանակությունը, ապա հետեւողական պայքար չի տարել մահացու շնչառական հիվանդության դեմ, որից ամբողջ աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ