News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայրենիքի փրկության շարժումը հատուկ որոշում չի կայացրել վաղվա հանրահավաքին մասնակցության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընկերներիս հետ կմասնակցեմ հանրահավաքին»,-ասաց նա:

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ որոշումն ինքնուրույն կկայացնեն կուսակցության անդամները: «Բացառված չէ, որ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները եւս կմասնակցեն հանրահավաքին»,-նշեց Բաբայանը:

Նշենք, որ հունվարի 28-ին հանրահավաք կանցկացվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ