News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Որոշումը ողջունելի էր եւ այնպիսին, ինչպիսին իրականում պետք է լիներ: Այսինքն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը իրանանում իրավական որոշակիության հետ կապված խնդիր ուներ եւ իրավացիորեն ճանաչվեց սահմանադրությանը հակասող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Ճիշտ է, ՍԴ-ում  փոփոխությունները տեղի ունեցան, բայց, երբ փորձառու իրավաբանը նշանակվում է այդ պաշտոնին եւ նա համարում է, որ դա իրեն լավություն չի արվել, այլ ինքը արժանի է իր գործունեությամբ եւ գիտելիքներով այդ լիազորությունների ստանձմանը, նա ինքնաբավ է եւ կարող է իրականացնել սահմանադրական արդարադատություն: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանը ցույց տվեց, որ կարող է այդպիսին լինել»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Սեյրան Օհանյանը հենց այդ հոդվածով է մեղադրվում այդ հոդվածով, պաշտպանն ասաց, որ Օհանյանը պետք է արդարացվի:

«Գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով պետք է կարճվի, եւ բնականաբար Սեյրան Օհանյանը, ով միայն այդ հոդվածով է մեղադրվում, պետք է արդարացվի հանցակազմի բացակայության հիմքով:  Հնարավոր է՝ միջնորդություն ներկայացվի, բայց անկախ ամեն ինչից՝ դատարանն է պարտավոր ինքն իր նախաձեռնությամբ կարճել: Ավելին՝ Դատախազությունն է պարտավոր անմիջապես մեղադրանքից հրաժարվել»,- ասաց նա հավելելով, որ իրենք այդ միջնորդությունը կներկայացնեն:

Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն  300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց. «ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնումհրապարակման պահից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ