News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


81 տարեկան հասակում  մահացել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը։ Լեգենդար հրամանատարը մի քանի օր առաջ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Թեեւ նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունը հերքել էր տնօրենի փոփոխության մասին վերջին օրերին շրջանառվող լուրերը, դրանք, կարծես, շատ մոտ են իրականությանը։ Վարչապետի առաջարկով՝ Անդրանիկ Սիմոնյանը, որը 5 օր առաջ էր նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին, նախագահի հրամանագրով՝ նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Այսինքն՝ գրեթե նույն սցենարով, ինչ ժամանակին Արգիշտի Քյարամյանը։ Տնօրեն նշանակվելու դեպքում, Սիմոնյանը կդառնա Փաշինյանի՝ ոչ լրիվ 3-ամյա կառավարման շրջանում, անվտանգության ծառայության 6-րդ ղեկավարը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական է տվել: Ֆեյսբուքում նա գրել է, որ իր վերջին աշխատանքային օրն է որպես նախարար։ Արշակյանը նաեւ գրել է, որ անընդունելի է համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանից մինչեւ նախարարության աշխատակիցներին ու շարքային քաղաքացիներին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ սրճարանում նա հարվածել էր լրագրողին ու փչացրել նրա համակարգիչը։

Ադրբեջանցիները Շուշիում ավերել են Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի եւ Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը։ Տելեգրամյան ալիքներն են հրապարակել Շուշիի այդ հուշակոթողի՝ արբանյակներով արված անցած եւ այս տարիների լուսանկարները, որոնցում ակնհայտորեն երեւում է, որ ադրբեջանցիները շարունակում են ավերել հայկական մշակութային ժառանգությունը։ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը NEWS.am-ին պատմել է նաեւ Շուշիում հայկական մյուս հետքերի վերացման մասին. ոչնչացվել են ԽՍՀՄ կրկնակի հերոսներ Նելսոն Ստեփանյանի եւ Հովհաննես Բաղրամյանի արձանները, քանդվում են հայկական գերեզմանները եւ այլն։

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հաստատել է, որ Ադրբեջանը Արցախի դեմ ագրեսիա է սանձազերծել Թուրքիայի աջակցությամբ: Պետքարտուղարության ամենամյա զեկույցում նշվել է, որ 44-օրյա ինտենսիվ մարտերի ընթացքում, որոնց մասնակցել են Հայաստանը, անջատականները եւ Ադրբեջանը, բոլոր կողմերը հայտնել են զգալի զոհերի եւ վայրագությունների մասին: «Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը 1994-ից անջատականների վերահսկած 4 հարակից տարածքներում, եռակողմ հայտարարությունը հանգեցրեց Ադրբեջանին երեք լրացուցիչ տարածքների խաղաղ փոխանցմանը», նշված է զեկույցում:

Հանրային միտքը փոթորկվել է նախօրեին իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի դատողությունների առիթով։

Փորձագետների կարծիքով՝ իշխանության ներկայացուցիչների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ուղղությամբ  այս ռևերանսները պատահական չեն և իշխանությունն իրականացնում է արտաքին ուժերի՝ երկիրը ներսից զավթելու ծրագիր։ Աղազարյանի հարցազրույցը լայն արձագանք է գտել նաեւ ադրբեջանական մամուլում։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում է կիրառվել եւ նրա նկատմամբ վարույթը կարճվել է։ Հիշեցնենք, որ Ղազարյանին նոր մեղադրանք էր առաջադրվել՝  անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։

Դատական կարգով բողոքարկվել էր նրա նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգելու որոշումը, ինչը դատարանը բավարարել էր, դրանից հետո վարույթ իրականացնող մարմինը համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացնել:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 1148 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 192639-ի: Փաստացի այս պահին բուժվում է 15 հազարից ավելի մարդ։ Մեկ օրում մահացել է 20 վարակված, նրանցից 2-ի մահը վրա է հասել այլ հիվանդությունից: Մահացածների ընդհանուր թիվը 4407 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.47 դրամով, հասել է 531.17 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել 622.96 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.66 դրամով ու հասել 732.06 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու կազմել  7.02 դրամ:

Ապրիլի 1-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ:

Երևանում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կլինի +4-ից +6, վաղը ցերեկը՝ +16-ից +18։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ