News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այդ պաշտոնին նշանակելու համար քննարկվում է Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

Նշենք, որ Վարդապետյանն ավելի հայտնի է ընդդիմախոսների դեմ քրեական գործերով քննիչներին ուղղորդելու վերաբերյալ սկանդալային ձայնագրություններով։ Ի դեպ, Աննա Վարդապետյանը Ջհանգիրյանի մտերիմներից է, ամենայն հավանականությամբ պատճառներից մեկն էլ դա է, որ Փոլադյանը հեռանում է։

Հիշեցնենք, որ վերջերս պաշտոնից հեռացավ Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ