News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ինձ հետ անձնական խնդիրներ ունի քաղաքական տարակարծությունների պատճառով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը՝ անդրադառնալով մարզպետի այսօր հնչեցրած հայտարարությանը, թե Հակոբ Ավետյանի անունը կապված է բազմաթիվ քրեական գործերի հետ։

«Գնել Սանոսյանն ինձ հետ ունի անձնական խնդիրներ քաղաքական հայացքների տարբերության պատճառով և դրա համար էլ նման հայտարարություններ է անում։ Ես ընտրությունների ժամանակ եղել եմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը, աջակցել եմ այդ ուժին՝ թեպետ իմ համայնքում հաղթել է իշխող ուժը։ Նա սուտ է խոսում։ Ինձ անցյալ տարի ձերբակալեցին առանց որևէ հիմքի, հիմա էլ նույնը բանը շարունակում են։ Թող հիմնավորի, թե որոնք են այդ բազմաթիվ քրեական գործերը։ Ինձ մեկ մեղադրանք է առաջադրված, որում վստահ եմ՝ դատավորն ինձ լիարժեք արդարացնելու է»,- նշեց նա։

Հարցին, թե քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ երբևէ զրույց ունեցել է Գնել Սանոսյանի հետ, Հակոբ Ավետյանը դրական պատասխանեց։

«Շատ կարճ զրույց ենք ունեցել։ Ես հարկ չեմ համարել այդ թեմայով իր հետ երկար խոսել։ Ես միշտ հավատարիմ եմ իմ դիրքորոշմանը»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Համայնքապետի խոսքով՝ ընտրություններից մի քանի օր անց Գեղարքունիքի մարզպետը պահանջել է իր հրաժարականը, սակայն մերժում է ստացել․ «Դրանից հետո չենք զրույցել»։

Անդրադառնալով  Սանոսյանի հարցադրմանը, թե նորմա՞լ է արդյոք, որ սահմանային միջադեպերի ժամանակ Գեղամասարի համայնքապետը Երևանում էր, Ավետյանն արձագանքեց, որ բանկի հետ անհետաձգելի հարց ուներ։

«Մի քանի օր առաջ եկել էին ինձ մոտ և ասում, որ տունս և մեքենաս վաճառքի են հանում։  Ես գնացել էի այդ հարցերը կարգավորելու, որ սահմանի վրա ես անտուն չմնամ։ Գնացել էի կարճ ժամանակով, բայց ինձ բերման ենթարկեցին ԱԱԾ։ Հիմա արդեն Գեղամասարում եմ»,- ամփոփեց Հակոբ Ավետյանը։

Տպել
Ամենաշատ