News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գիշերը պոստի ենք կանգնում, ցերեկը աշխատում, մի հատ էլ գան հրաժարական պահանջե՞ն. Տեղ խոշորացված համայնքի ղեկավար

Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում հանգիստ իրավիճակ է, գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը` նշելով, որ երբեմն անկանոն կրակոցներ լինում են, սակայն միջադեպեր չկան:
«Մինչեւ խոր աշուն դեռ խոտհավաք է լինելու, հետո սկսելու ենք հողերը վարել, հետո ցանել: Երեկ Խոզնավարում, էսօր Վաղատուր գյուղում գյուղատնտեսական տեխնիկա է բաժանվում, ժողովուրդը խմբեր կազմեցին, ստացան էդ մոտոբլոկները, ամեն մարդ իր գործերով է առայժմ, թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»,-ասաց նա:
Շադունցի խոսքով` գյուղացիները արդեն հարմարվել են սահմանամերձ լինելու հանգամանքին, արտագաղթ էլ այդքան մեծ տեմպերով չի նկատում:
«Փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել, ոռոգման ջուրն է, չգիտեմ գյուղտեխնիկան է, փողոցներն է, ճանապարհներն է, կփորձենք տեսնենք կստացվի: Հիմա մենք բազմավեկտոր գյուղատնտեսություն ենք զարգացնելու: Առաջ, որ 60 հազար գլուխ ոչխար էինք պահում, դրա մասին մոռանում ենք, դա այլեւս հնարավոր չէ: Մոռանում ենք հազարավոր հեկտարների վբրա ցորեն գարի ցանելը, մինչեւ Արաքսի հովիտ ցանում էինք: Հիմա փորձելու ենք մեր հողատարածքներում բարձր արժեք ունեցող մթերքներ մշակել, որի պահանջարկն էլ կա, կաթիլային ոռոգման անցել, լրիվ ուրիշ ուղղությամբ զարգանանք: Կփորձենք, տեսնենք ինչ կստացվի»,- ասաց նա:
Ներսես Շադունցըն անդրադառնալով այն հանգամանքին, որ թշնամին արդեն 3 ամիս է, մեր պետության տարածք է մտել, նաեւ Սյունիքի մարզում, ասաց, որ անհանդուրժելի է նման իրավիճակը:
«Եթե մեկը մտնի մեր բնակարան, կամ հողատարածք, ասի էս մասը իմն է, չենք հանդուրժի չէ, բա ի՞նչն է պատճառը, որ թողնում ենք, չենք ասում էս ո՞ւր: Ո՞ւր կորավ մեր հայրենասիրությունը, ասում ենք, ամենահայրենասեր ազգն ենք: Մենք ազգովի հիվանդ ենք, լավ բժիշկ ճարենք, պառկենք բուժվենք, վեր կենանք ու 0-ից սկսենք»,- եզրափակեց իր խոսքը համայնքապետը:
Հարցին, թե արդյոք պահանջել են նրա հրաժարականը, ինչպես տեղի ունեցավ մյուս մարզերում, Շադունցն ասաց, որ իրենից հրաժարական չեն պահանջել. «Այնպես չի, որ եսիմ ինչ գործ է, մի հատ էլ գան հրաժարական պահանջեն, ինձանից չեն պահանջել: Գիշերը պոստի ենք կանգնում, ցերեկը աշխատում, շաբաթ- կիրակի էլ չգիտեմ ինչով ենք զբաղվում, մի հատ էլ գան հրաժարական պահանջե՞ն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ