News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

ԱԺ-ում լրագրողների աշխատանքների սահմանափակումները և պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ սահմանափակումներն իրականում որևէ կապ չունեն անվտանգության հետ և նպատակ ունեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը:

ՄԻՊ ներկայացուցիչը շեշտեց, որ որևէ հիմք չկա լրագրողների աշխատանքը ԱԺ օթյակներում սահմանափակելու համար. «Մեզ հետ զրույցում լրագրողները բարձրացրել են մի քանի խնդիր: Մասնավորապես՝ եղել են դեպքեր, երբ լրագրողներին հեռացրել են այն ժամանակ, երբ զգացել են, որ ինչ-որ միջադեպ է հասունանում: Եղել է դեպք, երբ լրագրողներին հեռացրել են միջադեպը որոշակի ժամանակ լուսաբանելուց հետո: Որևէ իրավական հիմք չկար այստեղ լրագրողների իրավունքները սահմանափակելու համար»,- ասաց նա:

Նունե Հովսեփյանը նշեց, որ կիրառվել են երկակի ստանդարտներ: «Անվտանգոթյան աշխատակիցները երբեմն լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառել, կամ, երբ նկատել են, որ լրագրողը նկարահանում է այդ գործընթացը, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները քաշքշում լրագրողներին, ավելի բիրտ ուժ են կիրառել:

Մյուս կարևոր խնդիրը անվտանգության աշխատակիցների կողմից ներկայացվող չնկարահանելու արգելքն է: Հնարավոր չէ աշխատանքը կազմակերպել այնպես, որ որևէ անվտանգության աշխատակից չհայտնվի քո օբյեկտիվի առաջ: Բացի այդ, լրագրողները չպետք է զրկվեն էքսկլյուզիվ նյութեր անելու, պատգամավորներին ուղիղ հարցեր տալու հնարավորությունից, իսկ առկա կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս»,- ասաց Հովսեփյանը:

ՄԻՊ ներկայացուցիչը ընդգծեց, որ հաճախ լրագրողները պետական մարմինների մոտ ընկալվում են որպես իրենց աշխատանքի խոչընդոտ. «Պետք է հասկանալ, որ լրագրողները պետություն-հասարակություն օղակն են ամուր պահում և որքան ազատ են նրանք գործում, այնքան ավելի բարձր է երկրում ժողովրդավարության արժեքը»,- ընդգծեց ՄԻՊ-ի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի գահաժառանգը ցանկանում է ԶԼՄ-ներում եւ համացանցում զրպարտությանը պատասխանելու իրավունք ստանալ
Արքայազնը նշել է, որ որոշ լրատվամիջոցներ քարոզարշավ են իրականացրել իր ավագ դստեր՝ Մակոյի դեմ՝ Քեյ Կոմուրոյի հետ նրա ամուսնության հետ կապված...
Չինաստանը լրագրողներին եւ օտարերկրացի ուսանողներին «հետեւելու» համակարգ կներդնի
Չինաստանի խոշորագույն նահանգներից մեկի անվտանգության աշխատակիցները ծրագրում են ստեղծել հսկողության համակարգ․․․
ՌԴ Պետդումայում ներկայացվել է օրինագիծ, որն արգելում է ԶԼՄ-ներում նշել հանցագործների ազգությունը
«Դաշնային օրենքի նախագծով <...> առաջարկվում է արգելել ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ցանցերում ․․․
Ավստրալիան կոչ է արել համաձայնեցնել «վարքի միջազգային կանոնները» Ինտերնետում ապատեղեկատվության դեմ պայքարում
Այս պայքարը մենք դեռ երեկ պետք է սկսեինք, ասել Ավստրալիայի արտգործնախարարը...
Կառավարող ուժի պատգամավորը հայկական ԶԼՄ-ներին մեղադրեց ապատեղեկատվության տարածման մեջ
Ոչ ճիշտ տեղեկատվության մեղավորները հայկական ԶԼՄ-ներն են, ասել է Արթուր Հովհաննիսյանը...
ՔՊ պատգամավորները հրաժարվեցին պատասխանել ընդդիմադիր լրագրողի հարցին
Լրագրողները պաշտպանեցին իրենց գործընկերոջն ու հետաքրքրվեցին՝ որքանով է արդարացված իրեն խոսքի ազատության․․․
Ամենաշատ