News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, Հայաստանը եւ հինգ այլ երկրներ կհեռացնի ճամփորդական անվտանգ ուղղությունների ցանկից, ինչը նշանակում է, որ այցելուները կամ այդ երկրներից վերադարձող մարդիկ կարող են ենթարկվել ավելի խիստ վերահսկողության, ինչպիսին են COVID-19-ի թեստավորումը կամ կարանտինը:

ԵՄ Առողջապահության հատուկ կոմիտեն առաջարկել է Ճապոնիան, Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բրունեյը եւ Սերբիան բացառել անվտանգ երկրների ցանկից, հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագետներին:

ԵՄ դեսպանները, որոնք սովորաբար հետեւում են կոմիտեի խորհրդին, արդեն քննարկել են այս առաջարկը: Որոշումը սովորաբար կայացվում է շաբաթվա վերջին:

Ցանկի նպատակը ԵՄ-ում տեղաշարժի կանոնների միավորումն է, չնայած այն չի կապում ԵՄ առանձին երկրներին, որոնք կարող են որոշել իրենց քաղաքականությունը:

Գերմանիան, օրինակ, արդեն ավելացրել է Ալբանիան, Ադրբեջանը, Ճապոնիան եւ Սերբիան «բարձր ռիսկային գոտիների» ցանկում՝ մուտքի ավելի խիստ սահմանափակումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ