News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք ավելի շուտ հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել հարցեր։ Այս մասին, հոկտեմբերի  1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝  անդրադառնալով Ալիևի՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը։

«Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- ասել է ԱԽ քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ