News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ վերջինիս համար ցանկացած հարմար պահի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես պատրաստ եմ հանդիպել, եւ այս առումով արդեն  իմ դիրքորոշումը հայտնել եմ: Եթե հայկական կողմը պատրաստ է, ապա ես նույնպես պատրաստ եմ: Մենք ունեցել ենք հանդիպում, որ անցկացվել է այս տարեսկզբին՝ եռակողմ ձեւաչափով: Այն կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ վերջինս պատրաստ կլինի: Այս կերպ, ես պատրաստ եմ քննարկումների ու կարծում եմ, որ դա կարող է լավ ցուցիչ դառնալ այն բանի, որ պատերազմն ավարտվել է, եւ այդ էջը թերթված է»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կարող է կայանալ Ալիեւ-Փաշինյան հանդիպումը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ