News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տեխասի նահանգապետ, հանրապետական Գրեգ Էբոթը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ձեռնարկությունները եւ կազմակերպությունները նահանգի տարածքում իրավունք չունեն պահանջել պարտադիր պատվաստում կորոնավիրուսի դեմ իրենց աշխատակիցներից կամ հաճախորդներից, տեղեկացրել է նա Թվիթերում։

«Հրամանագիր եմ ստորագրում որեւէ կազմակերպության կողմից պարտադիր պատվաստումն արգելելու մասին»,- գրել է նա եւ ավելացրել, որ այդ հարցը նաեւ մտցվել է նահանգի օրենսդիր ժողովի հատուկ նստաշրջանի օրակարգ։

Հրամանագրի տեքստի համաձայն՝ «ոչ մի կազմակերպություն իրավունք չունի որեւէ մեկին պարտադրել պատվաստվել COVID-19-ի դեմ՝ լինի աշխատակից, թե սպառող, որը համաձայն չէ պատվաստմանը անձնական բնույթի ցանկացած պատճառով, կրոնական համոզմունքներից կամ բժշկական նկատառումներից ելնելով»։

Ավելի վաղ Տեխասի իշխանություններն արգելել էին նահանգի ընկերություններին եւ հաստատություններին պահանջել բնակիչներից ներկայացնել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող փաստաթուղթ՝ որպես որեւէ ծառայություն մատուցելու պայման։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ