News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

«Բալասանյան դաշինքը», որը ամենից շատ ձայնն է հավաքել Գյումրու ՏԻՄ ընտրություններին դեռ որոշում չունեն կոալիցիա կկազմեն «Զարթոնք» կուսակցության հետ, թե` ոչ:

«Քննարկում չեմ ունեցել, չգիտեմ՝ կոալիցիա կկազմենք, թե` չէ, բայց ով ուզեցավ մեր քաղաքը կառուցել, մենք սիրով բոլորի էլ հետ կաշխատենք։ Վերջնական որոշում չունենք, ես իմ անձնական կարծիքն եմ ասում», - NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բալասանյան» դաշինքի առաջին համարի թեկնածուն` Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում, ինչպես հայտնի է, անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։ Սա նշանակում է, որ Գյումրիում քաղաքային իշխանությունը կձևավորվի կոալիցիոն սկզբունքով։

10 տոկոսից ավելի ձայն հավաքած  «Զարթոնք» կուսակցությունը գլխավորող Վարդևան Հակոբյանն «Հրապարակ»-ի հետ զրույցում  ասել է ․«Գյումրու բնակիչների հետ ունեցած ուսումնասիրությունները, ինչպես նաև մեր թիմի ներսում տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են մեր եւ «Բալասանյան դաշինք» -ի միասնությունը, որի արդյունքում կձևավորվի քաղաքային կոալիցիոն իշխանություն, ինչին մենք պատրաստ ենք եւ առաջարկում ենք «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ սկսել ուղիղ բանակցություն»։

Առաջարկում ենք «Բալասանյան» դաշինքին գնալ բանակցության. Վարդեւան Հակոբյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Իշխանությունները Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող կգտնեն
Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները...
«Իրավունք». Ապարանի քաղաքապետը հուսախաբ է եղել
«Չար լեզուները» ասում են, սակայն, որ նրա ջանքերն ապարդյուն են...
«Ժողովուրդ». Դատախազից՝ դատավոր. Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները»
Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ Կարեն Բիշարյանը...
«Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառ
Կրակոցներ էին հնչել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու ուղղությամբ...
«Հրապարակ». «Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում
Հոգեւորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը...
«Հրապարակ». Անփոխարինելի «տիկտոկերուհին»
Գաբրիելյանը մինչեւ փոխնախարար նշանակվելը սիրում էր զվարճանալ «Տիկ-Տոկ»-ում՝ մանկահասակ երեխայի ձայնով հոլովակներ էր տեղադրում...
Ամենաշատ