News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Որոշումները, համաձայն որոնց՝ «Հայաստան» համահայկական հիմնադրացմի միջոցներից կառավարությանը գումար է փոխանցվել, խախտումներով են ընդունվել, քանի որ Հոգաբարձուների խորհրդի անդամներից երկու՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Արցախի պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը զրկված են եղել քվեարկելու եւ իրենց կարծիքը հայտնելու իրավունքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով ամիսներ առաջ հիմնադրամի հաշվին պատերազմի օրերին հանգանակված գումարի շուրջ 60%-ը՝ մոտ 105 մլն դոլար կառավարությանը փոխանցելու որոշմանը:

«Թե ինչ է արել կառավարությունն այդ գումարները, շատ կարեւոր է, քանի որ խոսքը համայն հայության առաջ հաշվետու կազմակերպությանն է վերաբերում: Երբ այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գնում էր նախագահ Սարգսյանի հետ բանակցելու, պնդեց, որ դա պետք է թափանցիկ ու հրապարակային լինի, հիմա էլ մենք ենք պնդում, որ բոլորը տեսնեն, եւ Հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացվի այդ գումարների ծախսման հաշվետվությունը: Ավելին՝ Փաշինյանն ԱԺ-ում խաբել է օրեր առաջ՝ հայտարարելով, թե միջազգային աուդիտը հաստատել է այդ գումարները, ինչը լկտի սուտ է՝ չի էլ կարող հաստատել, քանի որ այն կառավարության կողմից կատարված ծախսերը ստուգել չի կարող, այլ բան, որ ըստ աուդիտի՝ ֆինանսների նախարարության նշած կետերը չեն հակասում հիմնադրամի կանոնադրությանը, բայց դա չի նշանակում, որ միջազգային աուդիտը հաստատել է այդ գումարի ծախսը: Կառավարությունն ասում է՝ պետական բյուջեից արվել են այս-այս ծախսերը, համարեք՝ հիմնադրամի փոխանցած գումարները դրանց վրա են ծախսվել, այնինչ հանրությանը պետք է ներկայացվեր, որ այդ գումարը այս հաշվից փոխանցվել է մեկ այլ հաշվի, որից հետո բաշխվել է մի քանի ուղղությամբ: Նման հաշվետվություն չկա, մնում եմ այն կարծիքին, որ այդ գումարների լուրջ չարաշահում է կատարվել, հակված եմ հավատալ այն տեղեկություններին, որ մոտ 10-12 մլն դոլարի չափ գումար կանխիկացվել եւ ծախսվել է մեզ անհայտ ուղղություններով: Հիմնադրամը որեւէ մեկին չի պատկանում, այն կառույց է, որին ողջ հայությունը պատկառելի գումար է փոխանցում, եւ հանրությանը պետք է հաշվետվություն ներկայացվի»,- նշեց Վարդանյանը:

Նրա պնդմամբ՝ հիմնադրամը թե՛ իր, թե՛ նախորդ տնօրենների ղեկավարման օրոք բարի համբավ է ունեցել, որի վրա առաջին ստվերը, ասում է, ներկա իշխանությունն է գցել:

«Առաջին ստվերը Փաշինյանը գցեց իր կամակատարների հետ միասին՝ կեղծ գործ հարուցելով իմ դեմ: Իմ դեմ միակ ցուցմունքը, ընդ որում՝ կեղծ ցուցմունքը, տվել է Շիրակի ներկայիս մարզպետի հայրը, եւ դա է եղել երեւի նրա մարզպետ դառնալու պայմանը: Թող նրանք մտածեն, թե ինչպես է  իրենց մարզպետի հայերը թալանել հիմնադրամը, համոզված եմ՝ դատարանում ցույց կտրվի, թե ինչպես են ՔՊ-ականները թալանում հիմնադրամը: Հիմնադրամի բարի համբավը վերականգնելու միակ ճանապարհը ցույց տալն է, որ նվիրաբերված միջոցներն իրենց նպատակին են ծառայում, իսկ դրա համար պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի, որին կմասնակցեն թե՛ հիմնադրամի տնօրենը, թե կառավարության ներկայացուցիչները: Ես կասկածում եմ մեծապես հենց կառավարությանը, եւ հաշվի առնելով, որ վարչապետը լկտիաբար խաբում է, թե աուդիտը հաստատել է գումարի ծախսը, դա հիմք է տալիս ենթադրելու, որ խաբում են նաեւ հիմնադրամի գումարները ծախսելու հարցում, խոսքը շուրջ 103 միլիոն դրամի մասին է»,- նկատեց Վարդանյանը:

Տպել
Ամենաշատ