News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Անցյալ տարվա նոյեմբերի 19-ից Հայաստանում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը երկար տարիների ընթացքում առաջին անգամ գերազանցել է 500 դրամի հոգեբանական նշաձողը։ Դա մեծապես կապված էր Արցախում 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքների հետ։ Շատերը լուրջ մտահոգություններ ունեն ազգային արժույթի՝ դրամի հետ կապված։ Այդ օրերին երկրի արտարժույթի շուկայում առաջացել էր իրարանցում, որն էլ հանգեցրել էր դոլարի ամրապնդմանը։

Տարածաշրջանում տիրող լարվածությունը, այս օրերին երկրի ապագայի վերաբերյալ մտավախություններն անդրադարձել են կոմերցիոն բանկերում բնակչության խնայողությունների դինամիկայի վրա։ Անցած տարվա հոկտեմբերի վերջի եւ նոյեմբերի վերջի դրությամբ բնակչության ժամկետային ավանդների չափը (ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով) սեպտեմբերի ցուցանիշների համեմատ նկատելիորեն կրճատվել է։

ԱՄՆ դոլարը երկար ժամանակ՝ մինչեւ այս տարվա հուլիսի 25-ը, պահպանվել է 500 դրամի նշագծից (տես գծապատկեր) վեր: Հիշեցնենք, որ այս համաշխարհային արժույթի միջին ամսական փոխարժեքը նախորդ տարվա դեկտեմբերին կազմել է 518,9 դրամ։ Այս ամիսը պատահական չի ընտրվել։ Նախ՝ ամանորյա առեւտրի նախաշեմին ներկրողներն ավելացնում են պարենային ապրանքների ներմուծումը։ Երկրորդ՝ հայրենիք վերադարձած սեզոնային աշխատանքային միգրանտներն իրենց վաստակած դոլարն ու ռուսական ռուբլին փոխանակում են դրամի։

Նույնիսկ անցած տարի վերոնշյալ իրադարձությունների ֆոնին (ինչպես նաեւ՝ COVID-19-ով բնակչության զանգվածային հիվանդությունները) մանրածախ առեւտրի ֆիզիկական ծավալը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել է 1,3 անգամ։ Նույն ժամանակահատվածում պատրաստի սննդամթերքի ներմուծման ծավալն աճել է 10%-ով։

Պարզեցված ձեւով արտարժույթի շուկայում շահերի բախումը հետեւյալ պատկերն ունի՝ ներմուծողներին հետաքրքրում է «թույլ» դոլարը։ Նույն դիրքորոշումն ունեն դրամային առանձնապես խոշոր չափերի երջանիկ տերերը, ովքեր ցանկանում են դրանք վերածել իրենց սիրելի դոլարին։ Մեր հասարակության մեջ նման քաղաքացիների չնչին մասնաբաժնի դեպքում նրանց «ազդեցությունն» անհամեմատ ավելի մեծ է։

Արտարժույթով փոխանցումներ ստացող ընտանիքների (նաեւ արտահանողների) համար «ուժեղ» դոլարը ձեռնտու է։ Նկատենք, որ ԱՄՆ դոլարի ամրապնդման դեպքում, մնացած բոլոր հավասար պայմանների դեպքում, աճում է նաեւ այլ արժույթների (ասենք՝ ռուսական ռուբլու) փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ։ Այնպես որ, ռուսական ռուբլի ունեցողներն էլ շահագրգռված են, որ դոլարն «ուժեղ» լինի։

Տեսականորեն Կենտրոնական բանկը պետք է ապահովի բոլոր կողմերի շահերի որոշակի հավասարակշռություն, որպեսզի արտարժույթի շուկան, հետեւաբար նաեւ երկրի տնտեսությունը, կայուն լինի։ Սակայն, թե իրականում ինչպիսին կլինի կարգավորողի քաղաքականությունը արտարժույթի շուկայում նախաամանորյա օրերին, հստակ պատասխան չկա։

Նախատոնական առեւտրի ժամանակ արտերկրից արտարժութային փոխանցումներ ստացող շատ ընտանիքներ իրենց վերջին դոլարն ու ռուբլին կփոխանակեն դրամով։ Տրամաբանական է, որ արտարժույթի շուկա դոլարի զանգվածային ներհոսքը պետք է նպաստի դրամի նկատմամբ այս արժույթի որոշակի թուլացմանը։ Այդ դեպքում դոլարի փոխարժեքը կարող է մոտենալ 470 դրամի նիշին։ Եթե, իհարկե, չլինեն ֆորսմաժորային հանգամանքներ կամ կարգավորողի որոշ սուբյեկտիվ որոշումներ։

Հաջորդ տարվա հունվարին, երբ ներկրողների կոնտինգենտը դեկտեմբերին ստացված դրամը վերածի դոլարի, համաշխարհային այս արժույթի փոխարժեքը կարող է բարձրանալ՝ տատանվելով 500 դրամի սահմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է ՀՀ-ում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն. Քերոբյան
Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ