News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եւ ընտրություններից առաջ, եւ հետո ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում չի պարտվել եւ ընդհանուր ինքը 90-95 տոկոսանոց  հաղթանակ է տարել:  Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Թասիբով» դաշինքի ավագանու թեկնածու Կարապետ Պողոսյանը` անդրադառնալով Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքներին եւ հետընտրական զարգացումներին: 

«Ինչ վերաբերում է «Բալասանյան» դաշինքի եւ ՔՊ-ի քաղաքական ամուսնությանը, ապա կասեմ, որ այդ ամուսնությունը կայացել է շատ ավելի վաղուց: Գիտենք, որ 2018 թվականի իշխանազավթումից հետո Սամվել Բալասանյանը շատ նորմալ աշխատել է իշխանությունների հետ` միասին գյումրվա քյալլա էլ են կերել, միասին 2 ԱԺ ընտրություններ են անցկացրել եւ այս ընթացքում հասկանալով, որ Գյումրիում ՔՊ-ն չի կարող հաջողություն ունենալ, իրենք օգտագործեցին եւ «Բալասանյան դաշինք»-ին եւ այլ ուժերին, որպեսզի կարողանային ժողովրդին ապակողմնորոշել եւ այդ ապակողմնորոշման արդյունքում ստանալ իրենց համար բավարար ձայների քանակ»,-ասաց նա:

Կարապետ Պողոսյանը նշեց, որ չնայած ինքը հանդիպել է «Բալասանյան» դաշինքն առաջնորդող Վարդգես Սամսոնյանին, սակայն համագործակցության մասին խոսք գնալ չի կարող:

«Մենք տարիներ իրար ճանաչել ենք եւ ես այդ հանդիպման ժամանակ ես առաջարկել եմ, որ ինքը  չգնա ՔՊ-ի հետ համագործակցության եւ զգուշացրել եմ, թե ինչ ծանր հետեւանքներ կարող է  այն ունենալ իր կարիերայի համար: Ցավոք սրտի,ինքը ինձ չի լսել, ես գիտեմ, որ այս համագործակցությունը անձամբ իրեն շատ է վնասելու եւ վնասելու է Գյումրի քաղաքին: Բնականաբար ինքը միանձնյա չի կարող նման որոշում կայացնել, ավելի վերեւներում է այս որոշումը կայացվել»,- ասաց նա:

Կարապետ Պողոսյանը համոզված է, որ այս համագործակցության արդյունքում քաղաքում ավելի շատ իշխանություն է ունենալու ՔՊ-ն:

«Ես Վարդգես Սամսոնյանին էլ եմ ասել, որ եթե դուք գնաք համագործակցության ՔՊ-ի հետ, ինչքան սոված, չտես, չկայացած կա, լցվելու են քաղաքապետարան եւ մսխելու են քաղաքը: Իմ կարծիքով այս համագործակցությունը երկար չի տեւի, քանի որ ի սկզբանե այստեղ խնդիր է դրված եղել ոչ թե քաղաքապետ դարձնել Հովհաննես Հարությունյանին, այլ Նազելի Բաղդասարյանի եղբորը` Արման Բաղդասարյանին, որը իմ կարծիքով այս փուլում կգնա փոխքաղաքապետ եւ ինչ-որ մի փուլից սկսած արդեն հաջողություն կմաղթեն Վարդգես Սամսոնյանին, «Բալասանյան» դաշինքին, եւ մարզը կհանձնեն Բաղդասարյաններին»,- ասաց ավագանու անդամի թեկնածուն:

Անդրադառնալով Նազելի Բաղդասարյանին Շիրակի մարզպետ նշանակելու մասին լուրերին, Կարապետ Պողոսյանը ասաց, որ Փաշինյանի իշխանությունը փորձում է մի քանի հավատարիմների օգնությամբ փորձում է իր ձեռքում պահել մարզը:

«Միանշանակ Նազելի Բաղդասարյանը չի կարողանալու որպես մարզպետ աշխատել, կփորձի ֆեյսբուքյան էջերով, ԶԼՄ-ներով ինչ-որ բան ցույց տալ, եւ չի կարողանա մարզը դուրս բերել այն վիճակից,որի մեջ արդեն 3 տարի է մխրճվել է: Մարզում այսօր մերժում են Նիկոլ Փաշինյանին եւ այլ ընդդիմադիր ուժերի էլ, իշխանությունը գետնին գցած է եւ ժողովուրդը սպասում է մի ուժի,որին որ կվստահի»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեկ «Բալասանյան» դաշինքի եւ ՔՊ-ի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել, քաղաքապետ կդառնա «Բալասանյան» դաշինքից Վարդգես Սամսոնյանը:

«Բալասանյան» դաշինքը եւ ՔՊ-ն հուշագիր ստորագրեցին. Գյումրիի քաղաքապետ կդառնա Վարդգես Սամսոնյանը

Տպել
Ամենաշատ