«Հայաստան» դաշինքի ֆրակցիան հրատապ և շարունակական նիստեր ու քննարկումներ է անցկացնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ինչպես NEWS.am-ին հայտնեց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, լարված սահմանային իրավիճակի մասին լուրերը ստանալուց անմիջապես հետո «Հայաստան» դաշինքը անընդհատ ռեժիմով անցկացնում է քննարկումներ, որոնք այս պահին նույնպես ընթացքի մեջ են։