«Լիդեռ» ոչ բանկ վարկային կազմակերպություն ՓԲԸ` 2008 թ. սկսած պարբերաբար դադարեցրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնակից բանկերի տարածքային որոշ ստորաբաժանումների սպասարկումը:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ըստ ԿԲ հաղորդագրության` «նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2006 թ. հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետեւանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի համաձայն վտանգում է ֆինանսական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը»:

Հաշվի առնելով վերոնշվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 09.07.2011թ. որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել «Լիդեռ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թույլտվությունները: