Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սեքս-սկանդալի մասնակից Ռուբի մականունով մարոկկացի Քարիմա էլ-Մարուգը խոստովանել է, որ երեխայի է սպասում։ Ինչպես հայտնում է «Ուտրո.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»՝ երեխան կծնվի այս տարեվերջերին։ Ապագա մոր կարծիքով ինքը տղա կունենա։ «Տղա կծնվի, դրա մասին վկայում է փորիս ձեւը»,- իտալացի լրագրողներին հայտարարել է Ռուբին։ Նա նաեւ հայտնել է, որ պատրաստվում է ամուսնանլ իր ընկերոջ՝ Լուկա Ռիսսոյի հետ։ Աղջիկը նաեւ հայտարարել է, որ ապագայում մտադիր է լքել Իտալիան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուբիի անունը շոշափվում էր այս տարվա սկզբին տեղի ունեցած սկանդալի մեջ, երբ Միլանի դատախազությունը Բեռլուսկոնիին մեղադրել էր ծառայողական դիրքի չարաշահման եւ անչափահաս մարմնավաճառների հետ կապերի մեջ։
Քննիչների տվյալներով, Բեռլուսկոնին Ռուբիի հետ սեռական կապ էր ունեցել, երբ չէր լրացել աղջկա 18 տարին։ Դրա համար աղջիկը Բեռլուսկոնիից նվերներ եւ դրամական պարգեւ էր ստացել։




























