News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիներն առեւանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովիվի Սուրիկ Մաթեւոսյանին եւ իր ոչխարներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արավուսի համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Հավանաբար ոչխարներին արածացնելով՝ կամաց-կամաց գնացել ու հասել է սահմանին։ Սահմանի մի կողմում մերոնք են, մյուս կողմում էլ՝  իրենք, անցել է սահմանը, իրենք էլ միանգամից իջել են ու տարել։ Հովիվն ունի 1000 ոչխար ունի՝ երկու մասի բաժանված, երեւի իր հետ 500 ոչխար է եղել»,- ասաց Հովսեփյանը։

Հովսեփյանը հայտնեց, որ բանակցություններ կիրականացվեն ռուսական կողմի միջնորդությամբ Տեղի բնակչին վերադարձնելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ