News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը, ում իշխանությունները փորձում են մեղադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու մեջ, պահանջում է որպես տուժող ներգրավել «վիրավորվածին»։ Այս մասին Ադիբեկյանն ասաց «Հայելի» ակումբում։  

Ադիբեկյանն նշեց, որ մեղադրանքում գրված է, որ վիրավորանք է հասցվել Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս գործում բացակայում է։ «Այսինքն՝ պարզ չէ, թե ում է վիրավորանք հասցվել։ Իսկ գործն այնպիսին է, որ պետք է լինեն երկու կողմեր։ Իմ փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդել է Փաշինյանին որպես տուժող ներգրավելու համար, որպեսզի նա դատարանում ցուցմունք տա իմ ձայնագրության արդյունքում իր կրած տառապանքների մասին»,-ասաց Ադիբեկյանը։ 

Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ իր արձանագրությունը վերաբերում էր ողջ իշխանությանը, բայց միայն Փաշինյանն է վիրավորված։ «Շուրջ 2 տարի է՝ նրա ընկեր Ալիեւը առավոտից երեկո իր հասցեին տարբեր վիրավորանքներ է հնչեցնում՝ հարբեցողից մինչեւ ծաղրածու։ Եվ նա այդ ամենը կուլ էր տալիս: Իսկ իմ մեջբերումը նա ընկալում է որպես սարսափելի վիրավորանք եւ քրեական գործի հիմք։ Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար անհամբեր սպասում ենք դատավարությանը, թեեւ մտավախություն կա, որ գործը դատարան չի հասնի, քանի որ չեն համարձակվի ներգրավել Նիկոլ Փաշինյանին։ Եվ ես շատ կտխրեմ, քանի որ ցանկանում եմ, որ այս գործը քննվի դատարանում եւ մենք դատարանի վճիռ ստանանք»,- ասաց Ադիբեկյանը։

Նա ընդգծեց, որ Փաշինյանը մարդկանց վատագույն տեսակի ներկայացուցիչ է՝ վախկոտ, ով վախենում է միայն ուժեղից։ Այսպիսով, Ադիբեկյանի խոսքով, նա մուրճ է ճոճում երկրի ներսում՝ օգտագործելով ռեպրեսիվ ապարատ։ Ադիբեկյանը նաեւ նշեց Փաշինյանի եւ Ալիեւի զարմանալի նմանությունը մանկական վիրավորանքների եւ բարդույթների առումով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ