News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Վարդենիսի համայնքապետարանի աշխատանքը շարունակում է պարալիզացված մնալ: Ոստիկանությունը դեռեւս չի պարզել՝ որտեղ են անհետացել համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը:

Գեղամասար համայնքի վարչական ղեկավար Հակոբ Ավետյանը NEWS.am-ի հետ զրույցում բանալու եւ կնիքի անհետացում դիտավորություն համարեց:

«Իշխանությունն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի ընտրությունների արդյունքին: Նպատակը բոլոր համայնքներում իշխանություն ստանալն է: Մենք իրենց դեմ թշնամություն չունենք, եթե իրենք հաղթեին, մենք շատ հանգիստ կընդունեինք այդ հաղթանակը: Ես չգիտեմ՝ ինչպես բնութագրել իրավիճակը, երբ  ընտրված համայնքապետին թույլ չեն տալիս  մտնել իր աշխատասենյակ: Ահարոն Խաչատրյանի ընտրություններից հետո արդեն նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանը բանալին եւ կնիքը պետք է հանձներ, քանի որ իր լիազորությունները դադարել էին: Արամ Մելքոնյանը չի փոխանցել բանալին ու կնիքը, եւ նրան այդ հարցում սատարել են կառավարության որոշ անդամներ: Կարող եմ ասել, որ այս ամենի հիմնական հեղինակը Գնել Սանոսյանն է: Ընտրությունների ընթացքում Գնել Սանոսյանն աջակցում էր Արամ Մելքոնյանին, հիմա էլ նույնը շարունակում է»,- նշեց Ավետյանը:

Հակոբ Ավետյանն ասաց, որ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը եւ հաշվապահը կարողանում են լուծել տեխնիկական հարցերը, սակայն համայնքապետին վերաբերող խնդիրները դեռեւս չլուծված են: Օրինակ՝ մինչեւ հիմա հաստատված չէ բյուջեիի ծրագիրը:

«Մենք սպասում ենք Վարչական դատարանի կայացրած վճռին, որը կհրապարակվի հունվարի 27-ին, եւ ըստ դրա՝ կհասկանանք մեր հետագա քայլերը: Այստեղ խնդիրը բանալին կամ կնիքը չէ: Ընդունենք՝ մենք դրանք գտանք եւ մտանք աշխատասենյակ, բայց կառավարությունը պետք է ընդունի դա: Ես կարծում եմ՝ եթե դատարանն առանց պատվերի վճիռ կայացնի, ապա նիստն օրինական կճանաչվի, որովհետեւ բոլոր նորմերը պահպանված են եղել, եւ Ահարոն Խաչատրյանն արդեն դատարանի վճռով կճանաչվի համայնքապետ»,- հավելեց Ավետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել