NEWS.am-ի տեղեկություններով, այսօր` հուլիսի 20-ի վաղ առավոտյան Նար-Դոսի փողոցի 75 շենքի բակում երիտասարդ տղայի դիակ է հայտնաբերվել:

Ականատեսների վկայությամբ, նա փորձել է գողություն անել հարեւան շենքի բնակարաններից մեկից, սակայն պատշգամբից ցած է ընկել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հաստատել են, որ, իսկապես, նշված վայրում դիակ կա ընկած: Ըստ այդմ, նշվել է, որ մահացողը 22-ամյա Արսեն Հովհաննիսյանն է եւ որ դեպքի հանգամանքները ճշտվում են:

Ներկայումս դեպքի վայրում են գտնվում ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ: