News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանը փորձում է մանիպուլյացիա անել․ եթե նրա համար ինքնորոշման իրավունքն ու Ղարաբաղի կարգավիճակը հարցերը կարեւոր էին, ինչո՞ւ է համաձայնել, որ կարգավիճակի հարցը իրենց կողմից (Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ – խմբ․) ստորագրվող փաստաթղթից դուրս գա եւ գնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, միջանկյալ կարգավիճակի մասին էլ արտգործնախարարներն իրենց հայտարարություններում նշեն, որը ոչ թե պարտավորեցնող դրույթ է, այլ նշված է եղել, որ կաջակցեն դրան։ Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր վերջին հարցազրույցում արցախյան կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին ի պատասխան հնչեցված հայտարարություններին։

«Եթե Կազանի փաստաթղթում 1-ին եւ 2-րդ կետերը ինքնորոշման իրավունքի եւ միջանկյալ կարգավիճակի մասին էին, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը համաձայնվել, որ 2016թ․ փաստաթղթերում դրանք նախ չլինեն որպես կետեր՝ ինքնորոշման իրավունքի իրացման մասին կետեր գոյություն չունենան, բայց նաեւ այնպիսի ձեւակերպումներ լինեն, որ կողմերը պետք է համաձայնվեն, եւ չի հստակեցվում։ Սերժ Սարգսյանը նաեւ մեկ բան շատ լավ գիտի՝ Կազանյան փաստաթղթում նշված է, որ հանրաքվեն տեղի է ունենալու ԼՂ բնակչության՝ 1988թ․ համամասնությամբ։ 2015-16թթ․ նման կետ արդեն չի եղել, թե որ տարածքներում էր այդ հանրաքվեն տեղի ունենալու, դա եւս, կարելի է ասել, լղոզված էր շատ։ Երբ 1988թ․ բնակչության համամասնության կետը հանվել է փաստաթղթերից, Սերժ Սարգսյանն էլ է շատ լավ հասկացել՝ ինչ է կատարվում,  եւ նա նամակ ունի գրած։ Սերժ Սարգսյանի խորհուրդ կտայի, կառաջարկեի, որ հրապարակի իր գրած նամակը։ Դրանում խնդրում է, որպեսզի 1988թ․ համամասնության կետը հետ բերեն, այդպիսի խնդրանք է ձեւակերպել։ Երբ բնակչության համամասնության կետը դուրս է եկել, Ադրբեջանը կարող էր դա ցանկացած ձեւով ինտերպրետացիայի ենթարկեր, որովհետեւ հանրաքվեի անցկացման տարածքի եւ բնակչության համամասնության մասով հստակություն չկար։ Եթե Սերժ Սարգսյանն անկեղծություն ունենա, պետք է իր այդ նամակը հրապարակի՝ ցույց տալու, թե ինչ ողբերգություններ են տեղի ունեցել»,- ասաց Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ