Օսլոյում՝ Նորվեգիայի վարչապետի նստավայրի մոտ ուրբաթ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ոչ պակաս, քան ութ մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է interfax.ru-ն։ Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգերը չի տուժել։

Կոտրվել են թաղամասի բոլոր լուսամուտների ապակիները։ Մարդկանց կառավարական շինություններից տարհանել են։

Ականատեսների վկայությունների համաձայն՝ պայթել է կառավարական թաղամասում կանգառած մի ավտոմեքենա։