News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջին 19 մարդիկ իրենց վրա փորձել են երիկամների քարերից ազատվելու նոր ոչ ինվազիվ մեթոդը՝ դրանք ձայնային ալիքներով կոտրելու միջոցով։ Պայթյունաալիքային լիտոտրիպսիայի (ՊԱԼ) տեխնոլոգիան հաջողությամբ լուծել է քարերի մեծ մասի խնդիրը, եւ սա լավ նորություն է այս տարածված հիվանդությամբ տառապող մարդկանց համար, գրում է «Տեխկուլտը»:

Մարդկանց մինչեւ 15 տոկոսը երիկամներում քարեր է ունենում: Հաճախ մանր ավազահատիկները ինքնուրույն են դուրս գալիս, բայց շատերը վիրահատության կարիք են ունենում՝ երիկամների լուրջ ախտահարումից խուսափելու համար:

Երկար տարիներ բժիշկները ձայնային ալիքներ են օգտագործել երիկամների քարերը էքստրակորպորալ հարվածաալիքային լիտոտրիպսիայի (ԷՀԱԼ)՝ ինտենսիվ ակուստիկ իմպուլսների միջոցով կոտրելու համար, որը սեդացիա կամ նույնիսկ անզգայացում է պահանջում: ՊԱԼ-ը տարբերվում է ԷՀԱԼ-ից նրանով, որ այն հնարավոր է իրականացնել հիվանդանոցից դուրս՝ շարժական սարքի միջոցով եւ առանց սեդացիայի: ՊԱԼ մեթոդն իրենից ներկայացնում է կարճ ցիկլային ուլտրաձայնային իմպուլսներ, որոնք քարերը տրոհում են 2մմ կամ պակաս տրամագծով կտորների:

ՊԱԼ մեթոդը դեռ լրացուցիչ հետազոտություն կանցնի, նախքան այն կսկսեն լայնորեն կիրառել կլինիկաներում: Պետք է գտնել դրա օգտագործման օպտիմալ եղանակը, եւ վերջնական նպատակը կլինի այնպիսի բուժման մշակումը, որը կարելի է արագ իրականացվել տնային պայմաններում, երբ հիվանդությունն առաջին անգամ է ի հայտ գալիս պացիենտի մոտ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ