News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների Վուրբուրգ քաղաքի բնակչուհին ամուսնալուծվել եւ մեկ տարի անց որոշել է ինքն իր հետ ամուսնանալ, հայտնում է Metro-ն։

Երկու երեխաների մայր, 32-ամյա Շառլոտ Զում Վերդե Սիվ Վերդինգը պատմել է, որ 2020թ․ ամուսնալուծվել է եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմամբ զբաղվող ընկերություն է ստեղծել: Նրա խոսքով, այս նախաձեռնությունն իրեն օգնել է գիտակցել սեփական արժեքն ու անկախությունը։

Վերդինգը խոստովանել է, որ մի անգամ նայել է առանց մատանու իր մատնեմատին եւ որոշել է իր հետ ամուսնանալ, որովհետեւ համարել է, որ միայն այդպիսի ամուսնությունը կարող է մինչեւ կյանքի վերջը տեւել։ 2021թ․ հուլիսին հոլանդուհին ինքն իրեն ամուսնության առաջարկ է արել եւ երեք ամիս անց ամուսնացել։

Կինը գնել է սպիտակ ոսկուց մատանի՝ երեք թանկարժեք քարերով, որոնք խորհրդանշել են իրեն՝ Վերդինգին եւ իր երկու երեխաներին։ Նա հարսանիքը կազմակերպել է տանը եւ հրավիրել է ութ հոգու։ Հոլանդուհին տոնի վրա մոտ 400 եվրո է ծախսել՝ գնել է ծաղիկներ, զգեստ, թագ, մոմեր, ինքն է տորթ պատրաստել ու սեղան գցել։

Արարողության ժամանակ Վերդինգն ինքն իրեն երդվել է։ «Ես երդվում եմ հավատարիմ լինել ինքս ինձ, ընդունել իմ մարմինը եւ իմ անհատականությունը՝ անկախ ուրիշների ցանկություններից: Ես երդվում եմ շարունակել փորձել նոր բաներ, նույնիսկ եթե դա ինձ վախեցնում է, որպեսզի կարողանամ նոր փորձ ձեռք բերել եւ զարգանալ: Ես երդվում եմ ուրիշներից անկախ մնալ, որպեսզի պահպանեմ ինքնագնահատականս: Ես երդվում եմ ինձ թույլ տալ սխալվել եւ ներել ինքս ինձ»,- խոստացել է նա:

Ընկերներն ու հարազատները աջակցել են հոլանդուհուն եւ հաճույքով մասնակցել նրա տոնին։ Կինն ասել է, որ չնայած ինքն իր հետ է ամուսնացել, բաց է նոր հարաբերությունների համար, բայց այս անգամ համաձայն է լինել միայն այն մարդու հետ, ով ավելի շատ ուրախություն ու լույս կբերի իր կյանք եւ կընդունի իրեն այնպիսին, ինչպիսին է ինքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ