News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած մարտի 27-ի ընտրություններին իշխանությունը բոլոր լծակներն անխնա օգտագործեց։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող Սպարտակ Թարթիկյանը։

Նշենք, որ Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում էին երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ Ընտրության արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 13 139 ձայն, «Իմ հզոր համայք» կուսակցությունը՝ 9 694 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում էր ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը։  Իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակում ընդգրկված են ավագանու 80 թեկնածուներ․ ցուցակը գլխավորում էր «Իմ հզոր համայնք» կուսակցության ներկայացուցիչ Սպարտակ Թարթիկյանը։

«Ես չեմ պարտվել Գարիկ Սարգսյանին, ես պարտվել եմ պետական համակարգի իշխանության բոլոր լծակներին, ֆինանսական ահռելի միջոցներին։ Երկրորդ ընտրությունները գնահատում եմ այսպես՝ բոլոր լծակներն անխնա օգտագործեցին։ Ամբողջ պետական համակարգը Պաշտպանության նախարարով, պատգամավորներով աշխատում էին ընդամենը մի փոքր համայնքի՝ Սիսավանի նախկին ղեկավարի դեմ։ Ափսոս, որ Սուրեն Պապիկյանն իմ երկրի Պաշտպանության նախարարն է, հակառակ պարագայում ամեն ձեւի կնկարագրեի։ Այն ժամանակ պետական լծակները 50 տոկոսով էին աշխատում, բայց հիմա ահռելի ֆինանսական միջոցներ դրվեցին։ Մեր անվտանգության հարցերը թողած բոլորը լծվել էին Վեդիի ընտրություններին »,- ասաց Թարթիկյանը։

Սպարտակ Թարթիկյանը նշեց, որ իր պայքարը շարունակելու է. «Ես միանշանակ պայքարելու եմ հանուն իմ արժանապատվության, պայքարելու եմ իմ համայնքների շենացման գործի համար»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ ինքը համագործակցի Գարիկ Սարգսյանի հետ, Թարթիկյանը պատասխանեց. «Ամոթանք եք տալիս»։

Հիշեցնենք, որ Վեդիում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին նույնպես անցկացվել էին ՏԻՄ ընտրություններ․ «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել էր 8 666 մարդ, ՔՊ-ի օգտին՝ 7 690 մարդ. «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել էր 3 299 ընտրող։ Ընտրություններին մասնակցած որեւէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել եւ հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին եւ հրաժարվեցին մանդատներից,  որից հետո էլ հայտարարվեց  նոր ընտրություններ անցկացնելու մասին։

Նոր ընտրություններին, սակայն, «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց չմասնակցել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
ԿԸՀ-ն իրականացրել է Երևանի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը
Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 475 տեղամաս, հետևաբար այդ 475 տեղամասերում ԿԸՀ-ն պետք է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների բաշխում…
Ով է ղեկավարելու Հայկ Մարությանի նախընտրական շտաբը
Հակոբյանը տնտեսագիտության թեկնածու է, գործարար․․․
ՔՊ-ն չի աշխատում Տիգրան Ավինյանի բազմակողմանի քարոզարշավի ուղղությամբ․ Արմեն Բադալյան
Կարող է երեւալ հինգ անգամ, բայց շատ ազդեցիկ կերպով, եւ կարող է երեւալ հարյուր հիսուն անգամ, բայց ոչինչ չասող դեմքով․․․
Լիահույս եմ ՝ Մարությանը սովորության համաձայն հասարակությանը սեւերի եւ սպիտակների չի բաժանի․ Անի Խաչատրյան
Ես իմ կարծիքը Հայկ Մարության քաղաքապետի մասին հայտնել եմ 4 տարի շարունակ ավագանու դահլիճից․․․
Ո՞ր կուսակցությանն են քվեարկելու երեւանցիները. «Գելլափի» հարցման արդյունքները
Հարցվածների 9,3 տոկոս-ը նշել է, որ ընտրելու է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու...
Ամենաշատ