News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շատ կարեւոր է, որ հանրահավաքի ժամանակ լինեն այն կարմիր գծերը, որ տեսնում է հայ հասարակությունը՝ հայը, արցախցին, Հայաստանի բնակիչը, եւ որոնք այս իշխանությունները չեն կարող անցնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ մեկնաբանելով ընդդիմության առաջիկա հանրահավաքը եւ Բրյուսելում Նկոլ Փաշինյանի ու Ալիեւի հանդիպումը։

«Եվ այս հանդիպումից առաջ սա պետք է կարեւոր ազդակ լինի Նիկոլ Փաշինյանի համար, որ ինքը նոր զիջումների գնալու մանդատ չունի, ժողովրդի թիկունքում նոր փաստաթուղթ ստորագրելու մանդատ չունի, որը կարող է նոյեմբերի 9-ի փաստաթղթի շարունակությունը դառնալ կամ նման լինել դրան։

Նա պարզապես չունի այդ մանդատը։ Եվ, հանրահավաքի գալով, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներկայությամբ ցույց տա, որ հայ ժողովուրդը դեմ է ամեն գնով խաղաղություն ձեռք բերելուն, ինչին այսօր ակնհայտորեն ձգտում են այս իշխանությունները։ Իշխանությունները պետք է թափանցիկ լինեն։ Չնայած իրենց որդեգրած սկզբունքներին՝ մենք տեսնում ենք զրո թափանցիկություն, զրո հաշվետվողականություն»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով, ընդդիմության համար կարմիր գծերը շատ հստակ են։

«Պետք է ասեմ նաեւ, որ այդ մասին շատ հստակ կարձանագրվի նաեւ հանրահավաքի ժամանակ։ Այս կարմիր գծերը կձեւակերպվեն, եւ սրանք ընդդիմության կարմիր գծերը չեն, սրանք հայ ժողովրդի, հայի կարմիր գծերն են, սրանք արցախցու կարմիր գծերն են, սրանք սփյուռքի մեր հայրենակիցների կարմիր գծերն են, որոնց մյուս կողմում ամեն ինչ կկորչի, եւ դա անընդունելի կլինի։ Դրանք որոշակիորեն կձեւակերպվեն հանրահավաքի ժամանակ, պետք է ներկայացվեն եւ արժանանան նաեւ իշխանությունների գնահատականին։ Իշխանությունները պետք է հստակ ասեն՝ արդյոք դրանք իրենց համար նույնպես կարմիր գծեր են, թե՞ ոչ։ Օրինակ, իշխանությունները վերջիվերջո պետք է պատասխանեն այն հարցին, թե կարող է արդյոք Արցախն այս կամ այն կարգավիճակով Ադրբեջանի կազմում, թե ոչ։ Այս հարցին Հայաստանի իշխանությունները դեռ պատասխան չեն տալիս։ Մեզ համար սա կարմիր գիծ է։ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Եվ հետաքրքիր է, որ երեկ հենց Նիկոլ Փաշինյանը ընդդիմությունից ավելի սուր խոսեց, խոսեց էթնիկ զտումների մասին, «գազային» ահաբեկչության մասին, որ իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ գազատարը վնասելու, իսկ փաստորեն փականը փակելու, փականը իր սեփական քմահաճույքով բացելու ու փակելու միջոցով։ Այն մասին, որ Խրամորթի բնակիչները բարձրախոսներից օգտվող ադրբեջանցիների կողմից ահաբեկչության են ենթարկվել։ Երեկ այս ամբողջ իրավիճակն, ի զարմանս ինձ, նկարագրեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, բայց նա այդպես էլ չասաց, որ, օրինակ, այս պայմաններում այդ իրավիճակը կրկին վկայում է այն մասին, որ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Խամոյանը։

Նա նաեւ նշեց, որ պետք է շատ հստակ ձեւակերպել նաեւ, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում հայ-թուրքական կարգավորման համատեքստում։

«Հայտնի չէ, թե ինչ գործընթացներում են բանակցողները, ինչ են պահանջում թուրքերը։ Օրինակ՝ հարց է առաջանում՝ պատրաստ է արդյոք Նիկոլ Փաշինյանը բացել սահմանները՝ հրաժարվելով Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Սրանք այն կարմիր գծերն են, որոնք պետք է գծել բանակցությունների մեկնելուց առաջ... Եթե Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ հրապարակել իր սկզբունքները հինգ դրույթների տեսքով, ի՞նչն է մեզ խանգարում սահմանել դրանք, նույնիսկ եթե դրանք հինգը լինեն, երեքը կամ 15-ը: Եվ այս հանրահավաքը նաեւ նրա համար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը տեսնի, հասկանա եւ ընդունի, որ ինքը լիազորություններ, մանդատ չունի որոշելու մի բան, որը պետք է որոշի հայ ժողովուրդը, օրինակ՝ հանրաքվեի միջոցով։ Որովհետեւ, օրինակ, ցանկացած տարածքային խնդիր պետք է դրվի հանրաքվեի։ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միայն իր ստորագրությամբ սա որոշել»,- ասաց նա։

Խամոյանի խոսքով՝ եթե ընդդիմության եւ հայ ժողովրդի համար կարմիր գիծն այն է, որ Արցախը երբեք եւ ոչ մի կարգավիճակով չպետք է լինի Ադրբեջանի կազմում, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարմիր գիծը նրա իշխանությունը պահելն է։

«Եվ իր իշխանությունը պահելու համար նա կարող է, օրինակ, համաձայնել երաշխիքներ ստանալ Ադրբեջանից, քանի որ Ադրբեջանը միշտ ասում է, թե պատրաստ է այդ երաշխիքները տրամադրել արցախցիներին, եւ գործնականում մենք տեսնում ենք այդ երաշխիքների զրոյական արժեքը։ Բայց քանի որ նրա համար այլ գին է սահմանված, նրա համար կարեւոր է պահպանել իր իշխանությունը։ Իսկ իր իշխանությունը պահպանելու համար նա պատրաստ է ամեն ինչի։ Նա նույնիսկ պատրաստ է թույլ տալ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում ինչ-որ կարգավիճակով՝ Ադրբեջանի կողմից տրվող ինչ-որ երաշխիքներով։ Նա պատրաստ է ամեն ինչի, քանի որ նրա գերնպատակը եւ մեր գերնպատակը, հայ ժողովրդի գերնպատակը տարբեր են՝ նրա համար դա իշխանություն է, մեզ համար, հայ ժողովրդի համար՝ Արցախի պահպանումն է եւ Հայաստանի անվտանգության ապահովումը»,- կարծում է պատգամավորը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ