News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Տիտանիկ»-ի աղետից փրկված Մոլլի Բրաունի իրերը՝ վերմակը եւ զարդերով արկղը, աճուրդի կհանվեն, հաղորդում է AP-ը:

Ողբերգական խորտակումից 110 տարի անց նավի հետ կապված մի շարք իրեր աճուրդի կհանվեն արեւելյան Բելֆաստում՝ Harland and Wolff նավաշինարանի մոտ, որտեղ այն կառուցվել է:

White Star Line-ը երբեւէ կառուցված ամենաշքեղ նավերից էր, որը նկարագրում էին որպես չխորտակվող նավ։ Այն Նյու Յորք կատարած առաջին ուղեւորության ժամանակ խորտակվել է սառցաբեկորին բախվելուց հետո, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ:

Փրկվածների թվում էր ամերիկացի իրավապաշտպան Մոլլի Բրաունը, ով շարունակել է օգնել մյուսներին՝ ստեղծելով վերապրածների կոմիտե եւ հավաքելով մոտ 10 000 դոլար աղետից տուժածների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ