Հրաժարական է տվել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իշիք Քոշաները:

Ըստ թուրքական CNN Türk  հեռուստաալիքի, Քոշաները հրաժարականի որոշում է կայացրել, երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո:

Դիվանագիտական աղբյուրների համաձայն, Էրդողանը Քոշաներին խնդրել է թոշակի գնալ: