News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականներն ամբողջ աշխարհում աշխատում են ոչ այնքան մարդկային կյանքի տեւողության, որքան դրա որակի բարձրացման ուղղությամբ։ Բժիշկները ձգտում են հնարավորինս հետաձգել ծերությունն ու թուլությունը։ Բազմաթիվ հետազոտություններ, որոնք անցկացվում են բոլոր երկրներում, ավելի ու ավելի շատ միջոցներ են գտնում ուղեղի դեգեներատիվ հիվանդությունների դեմ պայքարելու համար:

Այս հարցում շատ կարեւոր է կանխարգելումը։ Նեյրոֆիզիոլոգների վերջին աշխատանքը ցույց է տվել ուղեղի նեյրոնների վիճակի անմիջական կախվածությունը մտավոր գործունեության մակարդակից ամբողջ կյանքի ընթացքում:

Աշխատանքներից մեկի արդյունքը հրապարակվել է Frontiers in Psychology-ում: Մասնագետները պատմում են, որ գնահատել են հասուն տարիքի մարդկանց ճանաչողական կարողությունները, ովքեր գիտեն երկրորդ լեզու եւ գոնե մի քիչ օգտագործում են այն։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երկու լեզու օգտագործող մարդիկ ավելի արագ են մտածում։ Դա, ըստ գիտնականների, պայմանավորված է նրանով, որ մարդիկ անընդհատ ստիպված են կայծակնային արագությամբ ընտրություն կատարել, թե որ լեզվով խոսել: Այդպիսով, ուղեղի նյարդային կապերի մշտական ​​մարզում է տեղի ունենաում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ նման մարդկանց մոտ ծերունական հիվանդությունները միջինը 5-8 տարի ուշ են ի հայտ գալիս այդպիսի հմտություն չունեցող հասակակիցների համեմատ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ