News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի բնակիչը նշել է հերթական տարեդարձն ու բացահայտել երկարակեցության անսովոր գաղտնիքը, հայտնում է WSOC-TV-ն։

Ժոզեֆինա Գելները ծնվել է 1921թ․ ապրիլի 9-ին՝ Միացյալ Նահանգներում, սակայն իր մանկության մի մասն անցկացրել է Վենետիկի մոտ գտնվող իտալական գյուղերից մեկում։ Հայրենիք վերադառնալուց հետո նա որոշել է չավարտել դպրոցը եւ աշխատել տեքստիլի գործարանում։ Ավելի ուշ կինը աշխատանքի է անցել բժշկական գործիքներ արտադրող Ethicon ընկերությունում եւ աշխատել է այնտեղ մինչեւ 1993թ. թոշակի անցնելը։

Այժմ 101-ամյա Գելներն ապրում է Փենսիլվանիայի Թամաքվա քաղաքի ծերանոցում։ Իր երկարակեցության պատճառ նա համարում է մանկության տարիներին սննդի յուրահատկությունը։ «Երբ ես ապրում էի Իտալիայում, մենք անընդհատ կեղտ էինք ուտում։ Կարտոֆիլը կեղտոտ էր, մնացած բոլոր բանջարեղենները՝ նույնպես: Կոշիկ չէինք հագնում, մեր ձեռքերը կեղտոտ էին։ Մեզ մոտ ամեն ինչի հանդեպ իմունիտետ էր առաջանում»,- վստահ է նա։

Չնայած դաժան մանկությանը, կինը սիրով է հիշում Իտալիայի կյանքը։ Նրա խոսքով, այն ժամանակ մարդիկ շատ ավելի լավ էին վերաբերվում միմյանց եւ փորձում էին օգնել բոլոր նրանց, ովքեր դժբախտության մեջ էին։

Ծերանոցի աշխատակիցները պատմել են, որ Գելներն ամենաակտիվ բնակիչներից է, եւ իրենք դժվարությամբ են կարողանում հետեւել նրան։ Երկարակյաց կինը չի դժգոհում ինքնազգացողությունից։ «Քիչ մարդիկ են ապրում մինչեւ իմ տարիքը: Ես ինձ հիանալի եմ զգում»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ